Նորություններ

Կորեական Kia ընկերությունը գաղտնազրծել է K3 սեդանի էլեկտրական տարբերակը: Այս մոդելը Հայաստանում հայտնի է Cerato անվանմամբ: Էկոլոգիապես մաքուր մոդրֆիկացիան ներկայումս նախատեսված է միայն չինական շուկայի համար և ավանդական բենզինային «բարեկամից» տարբերվում է կապույտ շեշտադրումներով և սարքավորվում է 184 ձ.ուժ հզորությամբ Continental էլեկտրական շարժիչով:

Առջևի քարշակմամբ առաջարկվող էլեկտրական Kia K3 սեդանը այնքան էլ հեշտ չչի ճանաչել: Դիզայներները առջի փակախուփը նմանեցրել են ավանդական մոդելի ռադիատորային ճաղավանդակին, թողել են նույն թափարգելները, իսկ վառելիքի բաքի անցքը հարմարեցրել են լիցքավորման վարդակին: Սրահում «էկոլոգիական» ձևավորում է տրված օդատարների շրջանակներին և կառավարման ինտերֆեյսին:

Հատկանշական է, որ թեպետ շասսիի կառուցվածքը մնացել է ամբողջությամբ նույնը, ինչը բենզինային մոդելների մոտ է, ինժեներները կաողացել են սրահի հատակի տակ տեղավորել 56,5 կՎտժ տարողունակությամբ քարշային մարտկոցներ, որոնք ապահովում են 490 կմ ընթացքի պաշար NEDC ցիկլում: Continental Automotive Systems ընկերության արտադրած էլեկտրական շարժիչը ապահովում է 184 ձ.ուժ հզորություն և 310 Նմ ոլորող մոմենտ: