Նորություններ

Kia Motors կորպորացիան մեծ հաղթանակ է գրանցել «Տարվա ավտոմեքենա 2020» մրցույթում Telluride ամենագնացի և կոմպակտ Soul EV մոդելի հաջողության շնորհիվ: World Car Awards մրցույթի հաղթողները որոշվում են անկախ միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում եմ 24 երկներ ներկայացնող 86 փորձառու և հարգված ավտոմոբիլային լրագրողներ:

Kia Telluride-ը ժյուրին գնահատել է յուրահատուկ դիզայնի և տպավորիչ պրակտիկության համար: World Car of the Year մրցանակը լրացրեց ավելի քան 70 մրցանակների հավաքածուն, որն արդեն շնորհվել է այդ ավտոմեքենային 2019 թվականին ներկայացվելու պահից: Մոդելը արդեն իսկ ճանաչվել է տարվա ամենագնաց Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև տարվա ամենագնաց MotorTrend հեղինակավոր ամսագրի վարկածով: Ամբողջովին էլեկտրական Soul EV-ն ստացավ «Լավագույն քաղաքային ավտոմեքենա 2020» մրցանակը, քանի որ միավորում է արտանետումների զրոյական մակարդակն ու ընթացքի տպավորիչ պաշարը կոմպակտ թափքի, համարձակ դիզայնի և պրակտիկության բարձր ցուցանիշների հետ:

«Kia-ի յուրաքանչյուր աշխատակից հպարտ է միանգամից երկու World Car of the Year մրցանակ ստանալու համար», - նշում է Թոմաս Շեմերան, Kia Motors կորպորացիայի գործադիր փոխնախագահն ու ապրանքների ստորաբաժանման ղեկավարը: «Սա համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում առավել դժվարին նվաճումներից է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Telluride-ը և Soul EV-ն իսկապես առանձնահատուկ մոդելներ են: Այս մրցանակները վկայում են մեր գլոբալ թիմի տաղանդն ու ջանքերը, որոնք ներդրվում են ողջ աշխարհով մեկ սփռված վարորդների համար բարձորակ և պրատիկ ավտոմեքենաներ ստեղծելու գործում»: