Go to content

Նորություններ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՎԵՐԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՎԵՐԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ 27.03.2020

Մարտի 27-ին Հայաստանում KIA ընկերության պաշտոնական ներկայացուցիչ՝ «Կապիտալ Մոթորս» ընկերությունը ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ ստորաբաժանմանը հանձնեց Հարավային Կորեայի Կառավարության տրամադրված Kia Cerato ավտոմեքենան:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտակարգ դրության պայմաններում, երբ հատուկ ծառայությունները, այդ թվում Ոստիկանությունը, աշխատում են էլ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, յուրաքանչյուր հավելյալ տեխնիկական միջոց անմիջապես ազդում է կատարվող աշխատանքների արդյունավետության վրա:

«Կապիտալ Մոթորս» ընկերությունը իր հերթին շարունակում է սերտորեն համագործակցել Հայաստանի պետական կառույցների հետ՝ ձգտելով իր առավելագույն նպաստը բերել այս դժվարին պայմաններում մեր համաքաղաքացիների անվտանգությունն ապահովելուն ուղղված ծրագրերին: