Նորություններ

Ճանապարհային երթևեկության անվտանգության և ապահովագրման ինստիտուտը (IIHS, ԱՄՆ) Top Safety Pick (TSP) մրցանակ է շնորհել նոր Kia Telluride ամենագնացին, որը լավ գնահատական է ստացել հարվածային բոլոր վեց փորձարկումներում և արժանացել է «Ընդունելի» գնահատականի լուսարձակների՝ IIHS մեթոդաբանությամբ իրականացված փորձարկումների համար: TSP վարկանիշ են ստացել նաև Sorento, Sportage, Soul, Stinger և Forte մոդելները:

«Kia-ն ձգտում է ստեղծել առավելագույնս անվտանգ ավտոմեքենաներ», - նշում է Մայքլ Քոուլը՝ Kia Motors America ընկերության նախագահը: «IIHS-ի շնորհած այս վեց TSP մրցանակները արտացոլում են այդ ձգտումը և հաստատում են Kia-ի մշտական ջանքերը, որոնք ուղղված են մեր արտադրած յուրաքանչյուր մոդելի կատարելագործմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը»:

IIHS 2020 Top Safety Pick մրցանակին արժանանալու համար տրանսպոտային միջոցը պետք է լավ գնահատականներ ստանա վարորդի և ուղևորի կողմերի փոքր վերադրության, առջևի և կողքի միջին վերադրության, ինչպես նաև տանիքի և գլխակալների ամրության համար: Բացի այդ անհրաժեշտ է ստանալ լուսարձակների ընդունելի կամ լավ վարկանիշային գնահատական: Կազմակերպությունը գնահատում է նաև այն համակարգերը, որոնք թույլ են տալիս կանխել ավտոմեքենա-ավտոմեքենա և ավտոմեքենա-հետիոտն բախումները: