Go to content

Նորություններ

Kia-ն պայքարում է COVID-19-ի դեմ:
Kia-ն պայքարում է COVID-19-ի դեմ: 04.03.2020

Kia Motors կորպորացիան հրապարակել է 2020 թվականի փետրվար ամսվա համաշախարհային վաճառքների թվերը: Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրացվել է 187 844 ավտոմեքենա, ինչը մոտ հինգ տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա փետրվարի ցուցանիշը:

Նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ Կորեայում վաճառքները ընկել են 13,7 տոկոսով՝ 33 222 միավորից մինչև 28 681 միավոր, իսկ արտասահմանյան շուկաներում անկումը կազմել է ընդամենը 3,2%՝ 164 434 միավորից մինչև 159 163 միավոր: Թե կորեական, թե արտասահմանյան շուկաներում վաճառքների կրճատումը անմիջապես կապված է սպառողական ծախսերի կրճատման հետ, ինչը Կորեայում և Չինաստանում COVID-19 վիրուսի բռնկման հետևանք է:

Միևնույն ժամանակ վերջերս թողարկված այնպիսի մոդելներ, ինչպիսին են K7 սեդանը, Seltos քրոսովերը, ինչպես նաև Telluride և Mohave ամենագնացները, շարունակում են մեծացնել իրենց վաճառքները ողջ աշխարհում՝ նորարարական դիզայնի, տեխնոլոգիաների, ամենաբարձր մակարդակի անվտանգության և արտադրողականության շնորհիվ: Փետրվարին Kia-ի համաշխարհային վաճառքների առաջատարն էր Sportage ամենագնացը 25 555 վաճառված օրինակ ցուցանիշով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Seltos կոմպակտ քրոսովերը՝ 25 129 վաճառված ավտոմեքենա, և, վերջապես երրորդ ցուցանիշը գրանցել է Rio (Pride) կոմպակտ սեդանը, որը իրացվել է 19 428 օրինակով:

Հիշեցնենք, որ Kia Motors-ը վարչարարական և տեխնիկական վերահսկման զանազան միջոցներ է կիրառում COVID-19 վիրուսի տարածումը կանխելու համար: Ընկերությունը հետևում է իրավիճակի զարգացմանը ողջ աշխարհում և շարունակում է քայլեր ձեռանրկել բռնկման դեմ պայքարելու ուղղությամբ: