Նորություններ

Քաղաքային Kia XCeed քրոսովերը և «Imagine by Kia» կոնցեպտը արժնացել են հեղինակավոր 2020 iF Design Awards մրցանակին: Երկու մոդելներն էլ ցուցադրում են այն կարևորությունը, որ Kia Motors ընկերությունը տալիս է դիզայնին ավտոմեքենաների նախագծման ընթացքում, ինչպես նաև ապրանքանշանի էվոլյուցիան էլեկտրական շարժունակության դարում:
«Պրոֆեսիոնալ կոնցեպտ» անվանակարգում հաղթած «Imagine by Kia» մոդելը մարմնավորում է Kia-ի ձգտումը՝ ավելի ճանաչելի և տարածված դարձնել էլեկտրական ավտոմեքեաների գաղափարը: XCeed նոր քաղաքային քրոսովերը, որը հաջողությամբ ներկայացվեց եվրոպական ավտոշուկայում 2019 թվականին, մրցանակի է արժանացել «Արտադրանք» անվանակարգում:

Այս կրկնակի նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է կորեական արտադրողի անհավանական ուժեղ դիրքերը ավտոմոբիլային դիզայնի ոլորոտւմ: Kia-ն իր առաջին iF Award մրցանակը ստացել է դեռևս 2010 թվականին, և այդ օրվանից սկսած ամեն տարի ստեղծել է մրցույթում հաղթած առնվազն մեկ ավտոմեքենա: 2020 թվականի կրկնակի հաղթանակը Kia-ի նվաճած iF Design Awards մրցանակների ընդհանուր թիվը հասցրեց քսանի: