Նորություններ

Kia Motors Corporation-ի առաջատար քրոսովերը, որը նախագծված է կյանքի անսպասելի մարտահրավերներին դիմակայելու համար, լրացնում է կորեական ապրանքանշանի նորացված մոդելային շարքը: Չորրորդ սերնդի Sorento-ն առաջին ավտոմեքենան է, որը կառուցվել է Kia-ի նոր միջին չափսի հենահարթակի վրա և իր սեգմենտում սահմանում է պրակտիկության նոր չափորոշիչներ՝ առաջարկելով ավելի խոշոր ավտոմեքենաներին բնորոշ ներքին տարածություն: Նոր մոդելը նաև կնշանավորվի առաջին անգամ Sorento-ի համար կիրառվող հիբրիդային տեխնոլոգիաների նորամուտով:

Kia-ում հույս են հայտնում, որ նոր Sorento-ի մի շարք նորարարությունների շնորհիվ ընկերութունը կկարողանա նոր հաճախորդներ գրավել ամենգնացների համաշխարհային շուկայում: Առաջարկվող տեխնոլոգիաների թվում են վարորդին օժանդակող առաջադեմ համակարգեր, ինչպես նաև կապի և հաղորդակցության ոլորտի նորագույն նվաճումները: Լինելով Kia-ի գլոբալ մոդելային շարքի հիմնաքարերից մեկը՝ Sorento-ն 2002 թվականին իր մեկնարկից սկսած վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով: Լիովին նոր Kia Sorento-ի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է 2020 թվականի մարտի 3-ին: