Go to content

Նորություններ

KIA-ն հոլովակ է ներկայացրել Super Bowl 2020 եզրափակչի շրջանակներում:
KIA-ն հոլովակ է ներկայացրել Super Bowl 2020 եզրափակչի շրջանակներում: 02.02.2020

Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի Super Bowl 2020 եզրափակչի շրջանակներում Kia Motors ընկերությունը ներկայացրել է 60 վայրկյան տևողությամբ հոլովակ, որը եթեր է գնացել հանդիպման երրորդ քառորդից առաջ: Հոլովակի գլխավոր հերոս է դարձել ֆուտբոլիստ Ջոշ Ջեկքոբսը, որը հասել է համաշխարհային սպորտային փառքի՝ մեծանալով անտուն և խնդիրներ ունենալով դպրոցում: Հենց այս թռիչքն է ընկած հոլովակի հիմքում, որը նվիրված է 2021 թ մոդելային տարվա լիովին նոր Seltos քրոսովերին:

Պատմությունը կենտրոնանում է դժվարությունների հաղթահարման և անհնարին թվացող երազանքին հասնելու վրա: Եվ հենց այս բարդ կենսական փորձառնությունն է, որ ոգեշնչել է Kia ընկերությանը՝ ստեղծել նոր բարեգործական նախաձեռնություն «Յարդերն ընդդեմ անտուն կյանքի», որը տրամաբանորեն շարունակում է նախորդ տարի ներկայացված «Give It Everything» ծրագիրը:

Նոր նախաձեռնության էությունն այն է, որ Super Bowl 2020 եզրափակչի ժամանակ ֆուտբոլային դաշտում խաղացողների հաղթահարած յուրաքանչյուր յարդի դիմաց Kia-ն 1000 դոլլար կնվիրաբերի երեք բարեգործական կազմակերպությունների, որոնք զբաղվում են անտուն մնացած երիտասարդների խնդիրներով: