Նորություններ

Kia Motors ընկերությունը արդեն 19-րդ տարին անընդմեջ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության՝ Australian Open 2020 մրցաշարի կազմակերիպիչներին ապահովում է ավտոմեքենաներով: Հիշեցնենք, որ սա թենիսի խոշարագույն մրցաշարն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ավտոմեքենաների պաշտոնական փոխանցման արարողությունը կայացավ Մելբուրն քաղաքի Ֆեդերացիայի հրապարակում: Այն անցկացրեց Kia ապրանքանշանի համաշխարհային դեսպան և Մեծ Սաղավարտի մրցաշարերի 19-ակի հաղթող Ռաֆայել Նադալը՝ ներկայացնելով 130 Kia ավտոմեքենաները, ներառյալ մարդատար Carnival մինիվենը, Sorento արտաճանապարհայինը և Stinger ֆասթբեքը: Հունվարի 20-ից մինչև փետրվարի 2-ը բոլոր այս ավտոմեքենաները կծառայեն մարզիկներին, կազմակերպիչներին և VIP-հյուրերին՝ ապահովելով նրանց հարմարավետությունն ու անվտանգությունը: Այս տարի Kia-ն կհամագործակցի նաև Uber ծառայության հետ՝ վերջինին տրամադրելով 30 Seltos քրոսովեր: Այսպես կոչված Kia Fan Fleet-ը հասանելի կլինի հավելվածի օգտատերերին Մելբուրնի կենտրոնական հատվածներում և երկրպագուներին անվճար կհասցնի մինչև Մելբուրն-պարկի կորտերը:

«Մենք հպարտանում ենք Kia-ի հետ ունեցած երկարամյա համագործակցությամբ, որն ամենա տևականն է ավստրալիական սպորտի պատմության մեջ», - միջոցառման ընթացքում հայտարարեց Australian Open-ի տնօրեն Քրեյգ Թիլին: «Բավական է Մելբուրնի փողոցներում նկատեք Kia-ի 130 ավտոմեքենաներից մեկը, անմիջապես պարզ է դառնում, որ եկել է Australian Open-ի ժամանակը: Բրենդավորված Kia-ները լրացուցիչ վառ երանգներ են հաղորդում Ավստրալիայի բաց առաջնությանը՝ տեղաշարժվելով Մելբուրնով և ի վերջո նպաստելով մրցաշարի արդյունավետ կազմակերպմանը:»