Go to content

Նորություններ

Kia-ն արժանացել է 2019 Women’s World Car of the Year մրցանակների:
Kia-ն արժանացել է 2019 Women’s World Car of the Year մրցանակների: 06.12.2019

Kia ընկերությունը արժանացել է «Women’s World Car of the Year» (“Տարվա ավտոմեքենա կանանց համար”) միջազգային մրցանակաբաշխության երկու մրցանակի: Kia XCeed մոդելը առաջինն է ճանաչվել «Լավագույն քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում, իսկ Kia Soul EV-ն ստացել է «Կանաչ ավտոմեքենա» մրցանակը: Kia-ն դարձել է միակ ավտոարտադրողը, որը մրցանակակի է արժանացել երկու տարբեր անվանակարգերում: Մրցանակները հանձնվել էն Դուբայի միջազգային ավտոսրահի շրջանակներում, իսկ հաղթողներին ընտրել է աշխարհի 34 երկիր ներկայացնող 41 կին-լրագրող:

Hyundai Motor Group խմբի փոխնախագահ և ապրանքների գծով ղեկավար Թոմաս Շեմերան, մեկնաբանելով նվաճումը, նշեց. «Այս տարի շուկա հանվելու պահիցС Kia XCeed և Kia Soul EV մոդելները վայելում են այն սպառողների համակրանքը, որոնք ինչ-որ նոր բան են որոնում քաղաքային քրոսովերների անընդհատ աճող դասում: Ուրախ ենք, որ այս նոր մոդելները արժանացել են միջազգային ժյուրիի ճանաչմանը, քանի որ թե XCeed-ը, թե Soul EV-ն նույնաստիճան գրավիչ են տարբեր սեգմենտների հաճախորդների համար»:

Kia XCeed-ը քաղաքային քրոսովեր է, որը համատեղում է կոմպակտ ամենագնացի պրակտիկությունը, սպորտային խառնվածքն ու հեչբեքին բնորոշ գրավիչ կառավարելիությունը: Անվտանգության, կապի և ժամանցի առաջադեմ տեխնոլոգիների հավաքածուն դարձնում է XCeed-ը իր դասի ամենատեխնոլոգիական ավտոմեքենաներից մեկը: Վերջերս Kia XCeed -ը ճանաչվել է Գերմանիայում շնորհվող «Ոսկե ղեկ» (Das Goldene Lenkrad) մրցանակի հաղթող «Մինչև 35 000 եվրո արժողությամբ լավագույն ավտոմեքենա» անվանակարգում:

Նոր Kia Soul EV-ն քաղաքային քրոսովերների սիրահարներին առաջարկում է ընթացքի անհավանական պաշար և արտանետումների զրոյական մակարդակ: Բացառապես էլեկտրական քարշակմամբ աշխատող Soul EV-ն հասանելի է միջին և մեծ ընթացքի պաշարով: Ընդ որում երկու տարբերակներն էլ գերազանցում են մրցակիցներին թե հզորության, թե հաղթահարվող տարածության ցուցանիշներով: