Նորություններ

Կորեական Kia ընկերությունը նխաօատրսատել է կոմպակտ Seltos քրոսովերի երկու «արշավային» մոդիֆիկացիա: X-Line Trail Attack և X-Line Urban նախատիպերը աչքի են ընկնում ավելի բարձր կախոցով, հատուկ ցեխային անվաողերով և հարվածադիմացկուն սկավառակներով, տանիքին տեղադրված լուսավորման մոդուլներով և վառ կոմբինացված ներկվածքով:

Գորշ Seltos X-Line Urban Concept ամենագնացի նախագծողները ոգեշնչվել են «երկնաքերերի շինարարություն ժամանակ օգտագործվող ապակիով և պողպատով»: Թափքի հիմնական գույնը լրացված է սև, նարնջագույն և ոսկեգույն տարրերով: Առջևի թափարգելի վրա առկա է կենգուրինը, սերիական կապոտը փոխարինած է «սպորտայինով»՝ հովացման համար նախատեսված ճեղքերով: Արտաճանապարհային 17-դյույմանոց անվասկավառակնրը հագցված են ռալլի-ավտոմեքենաների ոճով պատրաստված սկավառակներին, իսկ ճանապարհային լուսածերպը հասցված է 234 միլիմետրի:

Ավազագույն Seltos X-Line Trail Attack-ը ավելի լավ է պատրաստված արտաճանապարհային արկածներին: Այն ստացել է լիարժեք ուժային թափարգել, ներկառուցված կարապիկ և Hella լուսավորության երկու մոդուլ: Ճանապարհային լուսածերպը նույնն է՝ 234 մմ, իսկ ստանդարտ անիվները փոխարինված են արտաճանապարհայիններով:

Արտաճանապարհային շոու-կարերի հիմքում ընած է մոդելի ամենահզոր լիաքարշ տարբերակը՝ 177 ձ.ուժ հզորությամբ 1,6 տուրբոշարժիչով, յոթաստիճան DCT ռոբոտացված փոխանցումատուփով և միջսռնային բլոկավորման հնարավորությամբ: Կոնցպետուալ մոդիֆիկացիաների սրահը թաքնվում է գունամշակված մուգ ապակիների հետևում, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք փոփոխության չեն ենթարկվել և նույնն են, ինչը և ԱՄՆ-ում վաճառքի հանվելիք Seltos-ներինը: Հյուսիսային Ամերիկայում սերիական մոդելի վաճառքները կմեկնարկեն 2020 թվականի առափին եռամսյակում:

Kia-ում արդեն հայտարարել են, որ ներկայումս չեն պատրաստվում ձեռնարկել «արշավային» Seltos-ների սերիական արտադրություն: Սակայն դա չի նշանակում, որ հատուկ մդիֆիկացիաները ընդհանրապես չեն հայտնվի շուկայում: Օրինակ, սպորտային GT Concept կուպեն կամ Telluride ամենագնացը նույնպես իրենց ուղին սկսել են նախատիպերից: