Նորություններ

Kia ընկերությունը տարածել է Futuron կոնցեպտի առաջին նկարները: Ավտոմեքենան իրենից ներկայացնում է երկդռնանի քրոսովեր՝ կուպեատիպ թափքով և հսկա անիվներով: Սահուն գծերը, սրեցված կողերը և յուրահատուկ «պոչը» նմանություն են ստեղծում թռչող ափսեի հետ:

Նորույթի անվանման մեջ միավորվել են future («ապագա») և on («միացնել») բառերը, ինչը ակնարկ է մակնիշի ապագա էլեկտրական մոդելների մասին: Kia Futuron-ը կսարքավորվի ինքնավար համակարգով, կստանա 4x4 քարշակում և չորս շարժիչներից բաղկացած ամբողջությամբ էլեկտրական ուժային ագրեգատ, որը կսնուցվի մեծ տարողությաբ մարտկոցից: Հայտնի են ավտոմեքենայի գաբարիտները: Դրա երկարությունը 4850 մմ է, բարձրությունը՝ 1550 մմ, իսկ անվային բազան՝ 3000 մմ:

Հիշատակված ինքնավար համակարգը չորրորդ մակարդակի է, ինչը ենթադրում է մարդկային կառավարման լիարժեք բացակայույթուն: Կոնցեպտն առանձնանում է նստատեղերի 2+2 բանաձևով և, դատելով սրահի պատկերից, առջևի նստատեղերը կարող են բացվել ընդհուպ մինչև հորիզոնական վիճակի:

Kia Futuron-ի հանրային ցուցադրումը կկայանա նոյեմբերին՝ Շանհայում անցկացվող Չինական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: