Նորություններ

Kia-ն սկսել է կորեական շուկայի համար նախատեսված Optima մոդելի, որն այնտեղ հայտնի է K5 անունով, թիզերային արշավը: Դատելով առաջին պատկերներից՝ նորույթը կստանա անսովոր օպտիկա՝ Z-աձև ընթացային կրակներով և լուսադիոդային գծով միացված հետևի լապտերներով: Բացի այդ նկատելի է, որ թիզերային պատկերներում բացակայում են դռների բռնակները:

Բացի էքստերիերից որոշակի գաղափար կարելի է ստանալ նաև սրահի մասին: Նկարից պարզ է դառնում, որ նոր Optima-ն հավանաբար կստանա լիովին նոր թվային վահանակ, կատարելագործված կենտրոնական բարձակ և մուլտիմեդիահամակարգի ձևափոխված էկրան, որն այժմ տեղադրված է ավելի բարձր և ունի երկարավուն տեսք: Նորությունների շարքում է նաև փոխանցումատուփի լծակի փոխարեն կիրառվող տափօղակը:

Նախկինում արդեն իսկ հաղորդվել էր, որ նոր սերնդի Kia Optima-ն կստանա Theta III ընտանիքի նոր 2,5-լիտրանոց տուրբոշարժիչ և ութաստիճան երկկցորդանի ռոբատացված փոխանցումատուփ: Բացի այդ շարժիչների գամմայում իր տեղը կպահպանի 1,6-լիտրանոց ագրեգատը, որը նախկին յոթաստիճան «ռոբոտի» փախարեն կհամակցվի ավտոմատ փոխանցումատուփի հետ: Իսկ առավել լուրջ նորամուծությունը օպցիոնալ լիաքարշ տարբերակն է: