Go to content

Նորություններ

Kia-ն ներկայացրել է XCeed և Ceed SW մոդելների հիբրիդային տարբերակները:
Kia-ն ներկայացրել է XCeed և Ceed SW մոդելների հիբրիդային տարբերակները: 24.09.2019

Kia ընկերությունը հաղորդել է երկու նոր հիբրիդային մոդելների թողարկման մասին՝ XCeed Plug-in Hybrid և Ceed Sportswagon Plug-in Hybrid: Դրանք երկուսն էլ սարքավորվում են 141 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային ագրեգատով, որը բաղկացած է 1,6-լիտրանոց բնզինային շարժիչից և էլեկտրական շարժիչից: Ենթադրվում է, որ հիբրիդները վաճառքի կհանվեն Եվրոպայում 2020 թվականի սկզբին:

Էլեկտրական շարժիչը սնվում է 8,9 կՎտժ տարողունակությամբ կուտակիչ մարտկոցից, որի շնրոհիվ միայն էլեկտրական ռեժիմում մեքենաները կարող են հաղթահարել մինչև 60 կմ: Էլեկտրական համակարգի հնարավորությունները ընդլայնվում են կինետիկ էներգիայի ռեկուպերացիոն տեխնոլոգիաների շնորհիվ: Հիբրիդային Xceed-ն ու Ceed Sportswagon-ը սարքավորվում էն վեցաստիճան ռոբատացված երկկցորդանի փոխանցումատուփով: Մոդելներից առաջինը 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 11 վայրկյանում, երկրորդը՝ 10,8 վայրկյանում:

Միայն էլեկտրական ռեժիմում ընթանալիս՝ հատուկ տեխնոլոգիան գեներացնում է շարժիչի վիրտուալ ձայն, որը կզգուշացնի հետիոտներին ավտոմեքենայի մոտենալու մասին: Երկու մոդելներն էլ ստացել են ռադատորի «փակ» ճաղավանդակ, ինչը բարելավում է աերոդինամիկ արդյունավետությունը, իսկ լիցքավորումը կատարվում է առջևի ձախ կողաթևի մեջ ներկառուցված վարդակից:

Երկու ավտոմեքենաների ստանդարտ համալրումը ներառում է 16-դյույմանոց անվասկավառակներ (լրավճարով՝ 17-դյույամնոց անվասկավառակներ Ceed SW-ի և 18-դյույմանոց Xceed-ի համար), ինչպես նաև 8-դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգ: Այս ամենից զատ կարելի կլինի պատվիրել նաև սարքավորումների վիրտուալ 12,3-դյույմանոց Supervision վահանակը: