Go to content

Նորություններ

Kia-ն ցուցադրել է Mohave ամենագնացի ինտերիերը:
Kia-ն ցուցադրել է Mohave ամենագնացի ինտերիերը: 07.09.2019

Kia ընկերությունը պաշտոնապես հայտարարել է 2020 թ մոդելային տարվա Mohave ամենագնացի վաճառքների մեկնարկի մասին և հրապարակել է դրա ինտերիերի առաջին պաշտոնական լուսանկարները: Այս շրջանակային արտաճանապարհայինի սրահը ամբողջությամբ վերաիմաստավորվել է: Այն ստացել է առջևի մոդերնիզացված վահանակ, ղեկ, կենտրոնական թունել, դռների լրամշակումներ: Բացի այդ համալրումների ցանկում հայտնվել է նաև վեցտեղանոց տարբերակ:

Ռեսթայլինգից հետո Kia-ի արտաճանապարհային առաջատարը աչքի է ընկնում պրեմիում-կարգին բնորոշ որակներով: Արտադրողը շեշտը դնում է լրամշակման բարձրորակ նյութերի, բարձր համալրումների համար առաջարկվող հարուստ սարքավորումների և նոր էլեկտրոնային օգնականների առկայության վրա:

Առջևի վահանակը պաստառապատված է կաշվով և աչքի է ընկնում փայտից և մետաղից պատրաստված ներդիրներով: Մուլտիմեդիա համակարգի 8-դյույմանոց էկրանը իր տեղը զիջել է 12,3 դյույմ անկյունագծով դիսփլեյին: Ամենաբարձր համալրումներում հասանելի է նաև սարքավորումների վիրտուալ վահանակը՝ դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյով: Բացի այդ նոր Mohave-ը ստացել է կլիմատ-կոնտրոլի ձայնային կառավարման ֆունկցիա և ինտերիերի ադապտիվ լուսավորում:

Հարավային Կորեայում Mohave-ը կառաջարկվի նաև վեցտեղանոց տարբերակով՝ հետևի ուղևորների «հրամանատարական» նստատեղերով: Այս մոդիֆիկացիան նաև կառանձնանա տաքացվող ու օդափոխվող նստատեղերով, ինչպես նաև ոտքերի համար նախատեսված լրացուցիչ տարածությամբ: Արդյոք վեցտեղանոց տարբերակը կհայտնվի այլ շուկաներում, թե՞ կմնա միայն 5 և 7 նստատեղեչով, դեռևս պարզ չէ: