Go to content

Նորություններ

Kia Forte և Cadenza մոդելները արժանացել են հեղինակավոր Autopacific Vehicle Satisfaction Awards մրցանակի:
Kia Forte և Cadenza մոդելները արժանացել են հեղինակավոր Autopacific Vehicle Satisfaction Awards մրցանակի: 23.08.2019

Kia Motors America (KMA) ստորաբաժանումը նշում է իր կրկնակի հաղթանակը սպառողական բավարարվածության Autopacific Vehicle Satisfaction Awards (VSA) հեղինակավոր մրցույթում, քանի որ 2019 մոդելային տարվա Forte և Cadenza սեդանները առաջինն էին իրենց սեգմենտներում: Ընդ որում Forte-ն առաջ անցավ մի քանի ուժեղ մրցակցից կոմպակտ ավտոմեքենաների սեգմենտում, իսկ Cadenza-ն հավասարը չուներ մեծ ավտոմեքենաների խմբում:

«Kia-ն շարունակում է դիրքավորել իրեն որպես դիզայնի, որակի, տեխնոլոգիաների և արժեքի առաջատար, իսկ AutoPacific Vehicle Satisfaction Awards մրցանակները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք նախագծում ենք հաճախորդների սպասելիքները գերազանցող համաշխարհային որակի մեքենաներ», - նշեց Մայքլ Քոուլը՝ Kia Motors America-ի գլխավոր օպերացիոն տնօրենն ու գործադիր փոխնախագահը: «Forte և Cadenza մոդելների հաղթանակը ապացուցեց, որ Kia-ն ապահովում է այն ամենը, ինչ գնորդները ուզում են տեսնել իրենց ավտոմեքենաներում, լինի դա կոմպակտ մոդել, թե ավելի խոշոր ու շքեղ սեդան»:

VSA AutoPacific մրցանակը շնորհվում է 2018 թ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ձեռք բերված մարդատար և թեթև բեռնատար ավտոմեքենաների՝ ավելի քան 50 000 վարորդների հարցման հիման վրա: Այդ պատասխանների շնորհիվ հնարավոր է լինում գնահատել շուրջ 33 տարբեր որակներ, սկսած ավտոմեքենայի սրահի հարմարավետությունից ու արտաքին ոճից մինչև վառելիքի խնայողություն և արտադրողականություն: