Go to content

Նորություններ

Նոր Kia Mohave՝ առաջին պաշտոնական լուսանկարները:
Նոր Kia Mohave՝ առաջին պաշտոնական լուսանկարները: 14.08.2019

Kia ընկերությունը հրապարակել է նոր Mohave ամենագնացի առաջին պաշոտանական լուսանկարները: Ավտոմեքենան գրեթե ամբողջությամբ կրկնում է այս տարվա գարնանը Սեուլում ներկայացված Mohave Masterpiece կոնցեպտի կերպարը: Սերիական Kia Mohave-ը շոու-կարից տարբերվում է ռադիատորի ճաղավանդակով և առջևի թափարգելի ավելի մեծ օդակլանիչներով: Հետնամասում տարբերություները գրեթե կոսմետիկ են: Միևնույն ժամանակ նախորդ սերնդի մոդելի համեմատ ավտոմեքենան ենթարկվել է զգալի փոփոխությունների՝ հիմնականում առանձնանալով լիովին նոր առաջնամասով և բեռնախցիկի դռան դիզայնով:

Շարժիչների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում, սակայն, դատելով թափքի տարբերանշաններից, Mohave-ը կպահպանի 3,0-լիտրանոց V6 դիզելային շարժիչը: Կախված շուկայից՝ այն զարգացնում է 250 կամ 260 ձ.ուժ հզորություն և 540 կամ 560 Նմ ոլորող մոմենտ՝ համակցվելով 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Ըստ նախնական տեղեկությունների Mohave-ը կսարքավորվի 12,3-դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգով և ադապտիվ կախոցով: