Go to content

Նորություններ

Kia Motors-ը հրապարակել է 2019 թ հուլիսի վաճառքների արդյունքները:
Kia Motors-ը հրապարակել է 2019 թ հուլիսի վաճառքների արդյունքները: 08.08.2019

2019 թ հուլիսին Kia-ի համաշխարհային վաճառքների ընդահնուր թիվը կազմել է 225 902 օրինակ: Ինչպես և ընթացիկ տարվա նախորդ ամիսներին, առավել գրավիչ է եղել Sportage քրոսովերը՝ 36 083 վաճառված մեքենա ցուցանիշով:

Կորեայից դուրս գտնվող շուկաներում վաճառքները կազմել են 178 822 օրինակ, ինչը 3,4% պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վաճառքները: Այստեղ էլ Sportage ամենագնացը առաջատար է՝ 34 223 ավտոմեքենայով: Դրան հետևում են Rio (Pride) կոմպակտ սեդանն ու K3 (Forte) մոդելը՝ համապատասխանաբար 21 398 և 20 910 վաճառված օրինակ:

Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ Կորեայում վաճառքները աճել են՝ կազմելով 47 480 օրինակ: Վերջերս թողարկված K7 (Cadenza) մոդելը ցուցադրել է լավագույն ամսական ցուցանիշը 2009 թ մեկնարկից հետո՝ 8 173 ավտոմեքենա: Ուշադրության է արժանի Kia Seltos մոդելի հաջողությունը, որի վաճառքները հուլիսի վերջին վեց օրերի ընթացքում կազմել են 3 335 օրինակ:

Ընկերությունում կանխատեսում են, որ ամենագնացների շարքի ընդլայնման, այդ թվում Seltos և Telluride մոդելների վաճառքների շնորհիվ, 2019 թ երկրորդ կեսին Kia-ի վաճառքները կրկին թափ կհավաքեն: