Go to content

Նորություններ

Kia-ն նախագծել է Stinger-ի էքստրեմալ տարբերակ:
Kia-ն նախագծել է Stinger-ի էքստրեմալ տարբերակ: 30.07.2019

Կորեական Kia ընկերության բրիտանական բաժանմունքը և Գերմանիայում գտնվող տեխնոլոգիական կենտրոնը նախագծել են Stinger մոդելի եզակի մրցարշավային տարբերակ: Ավտոմեքենան կոչված է բացահայտել այս ֆասթբեքի ամբողջ պոտենցիալը և գոյություն ունի ընդամենը մեկ օրինակով:

Տրեկային Kia Stinger GT420-ը 150 կգ ավելի թեթև է բազային Stinger GT-S-ից: Մեքենայի զանգվածը նվազել է դեկորատիվ ներքին պանելների, աուդիոհամակարգի, հետևի շարքի նստատեղերի և համայնապատկերային տանիքի հեռացման և Lite Blox մակնիշի ավելի թեթև մարտկոցի տեղադրման շնորհիվ: Այս ամենի փոխարեն Stinger-ի սրահում հավաքվել է անվտանգության հատուկ կարկաս և տեղադրվել են երկու Sparco սպորտային նստատեղեր:

Stinger GT420 թափառքի դինամիկան չի բարձրաձայնվում, սակայն ակնհյատ է, որ այն պետք է գերազանցի սերիական Stinger GT-ի ցուցանիշը, որը տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4,9 վայրկյանում:

Ավտոմեքենան սարքավորված է 3,3-լիտրանոց թվինտուրբո V6 շարժիչով, որը ստացել է կառավարման նոր բլոկ, HKS M45il մոմեր, զրոյական դիմադրությամբ K&N զտիչ և արտանետման Milltek Sport համակարգ: Կատարելագործումներից հետո շարժիչը զրագացնում է 428 ձ.ուժ հզորություն և 510 Նմ ոլորող մոմենտ, ինչը զգալիորեն մեծ է սերիական մոդելի 370 ձ.ուժ և510 Նմ ցուցանիշից: Ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփը ավելի արագ է աշխատում՝ ակնթարթորեն արձագանքելով Sport և Sport+ ռեժիմների ընտրությանը: Մեծացել է նաև յուղային ռադիատորի ծավալը:

Kia Stinger GT420-ը զրկվել է ադապտիվ մեղմիչներից, որոնց փոխարեն տեղադրվել են Mando կանգնակներ՝ Eibach Pro զսպանակներով: Առջևի անիվների բացասական բացվացքը մեծացրել են մինչև 2,5 աստիճան, իսկ հետևից տեղադրել են կոշտությանը նպաստող լայնակի ձողեր: Առջևի ստանդարտ արգելակները փոխարինվել են 380-միլիմետրանոց վեցմխոցանի Brembo տարբերակներով, իսկ 19-դյույմանոց OZ Racing Leggera սկավառակները սարքավորված են Pirelli Trofeo-R անվադողերով: