Նորություններ

Kia Motors ընկերությունը և հանրահայտ թենիսիստ Ռաֆա Նադալը այս տարի նշում են համագործակցության 15-ամյակը: Թենիսի սուպերաստղը դարձավ Kia-ի դեմքը իսպանական շուկայում դեռ 2004 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր: Գործընկերությունը էլ ավելի ամրապնդվեց երկու տարի անց՝ 2006 թ.-ին, երբ իսպանացին նշանակվեց Kia ապրնքանշանի գլոբալ դեսպան:

Kia Motors Europe ընկերության օպերացիոն տնօրեն Էմիլիո Էրերան նշում է. «Վերջին 15 տարիներին Kia-ն և Ռաֆա Նադալը ստեղծել են հաջողակ գործընկերություն՝ հիմնված կրքի, ծանր աշխատանքի և դժվարությունների հաղթահարման վրա: Ռաֆայելը կարևոր դեր ունեցավ Kia ապրանքանշանի ճանաչելիության բարձրացման գործում ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհով մեկ: Նրա կարիերայի զարգացմանը զուգահեռ, Kia-ն նույնպես դարձավ ավտոմոբիլային աշխարհի խոշոր խաղացողներից մեկը»:
Ռաֆա Նադալի հետ համագործակցությունը վառ օրինակ է այն ամուր հարաբերությունների, որոնք տարիներ շարունակ կապում են Kia-ն լավագույն մարզիկների և համաշխարհային սպորտային կազմակերպությունների հետ: Kia-ն հովանավորում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան: