Go to content

Նորություններ

Kia Motors-ը հրապարակել է 2019թ. հունիսի վաճառքները:
Kia Motors-ը հրապարակել է 2019թ. հունիսի վաճառքները: 09.07.2019

Ընթացիկ տարվա հունիսին իրացված Kia ավտոմեքենաների ընդհանուր թիվը կազմել է 236 229 օրինակ, իսկ ամբողջ առաջին կիսամյակում Kia-ի սեփականատեր են դարձել 1 353 011 մարդ, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակշրջանի ցուցանիշից 2,4 տոկոսով: Ինչպես և նախորդ ամիսներին առավել սիրված էր Sportage քրոսովերը՝ 37 280 վաճառված ավտոմեքենա:

Հատկանշական է, որ Sportage-ի գերիշխող դիրքը ապահովում են Կորեայի սահմաններից դուրս իրականացվող վաճառքները, որտեղ քրոսովերը նախընտրել է 34 701 հաճախորդ: Երկրորդ և երրորդ տեղում են Rio (Pride) և K3 (Forte) մոդելները՝ համապատասխանաբար 24 529 և 23 753 վաճառված ավտոմեքենա ցուցանիշով:

Կորեայում վաճառքների ընդհանուր թիվը կազմել է 42 405 մեքենա: Առաջատարի դիրքը 15-րդ ամիսն անընդմեջ պահպանում է Carnival (Sedona) մինիվենը՝ 5 909 օրինակ: Մարդատար ավտոմեքենաների սեգմենտում հավասարը չուներ K7 (Cadenza) մոդելը, որը գնել են 4 284 անգամ: