Նորություններ

Կորեական Kia ընկերությունը ընդլայնել է Ceed մոդելի ընտանիքը՝ ցուցադրելով Xceed քրոսս-հեչբեքը: Նոր Kia Xceed-ն այնքան է տարբերվում մոդելի բոլոր մյուս մոդիֆիկացիաներից, որ 5-դռնանի հեչբեքից այստեղ պահպանվել են միայն առջևի դռները: Բեռնախցիկի դռան թեքման անկյունն ավելի սուր է՝ գրեթե ֆասթբեքներին բնորոշ, իսկ պատուհանի գիծը բարձրացված է 60 միլիմետրով: Բացի այդ Xceed-ն առաձնանում է առջևի և հետևի նոր լուսարձկաներով:

Ավտոմեքենան ոչ միայն 85 մմ-ով (4395 մմ) ավելի երկար ու 26 մմ-ով ավելի լայն է, քան 5-դռնանի Ceed-ը, այլև զգալիորեն բարձր է՝ 1490 մմ, ինչին նպաստում են թե ավելի ձգված թափքը, թե բարձր լուսածերպը: Այսպես, 16-դյույմանոց անիվներով ավտոմեքենայի ճանապարհային լուսածերպը կազմում է 174 մմ, իսկ 18-դյույմանոց անիվներովինը՝ 184 մմ: Սա 42 միլիմետրով ավելին է, քան ստանդարտ Ceed-ի ցուցանիշը:

Սրահում աչքի է ընկնում դեկորատիվ լրամշակումը, որը ենթադրում է դռների վահանակների և նստատեղերի դարձակարեր՝ վառ դեղին թելերով: Հետևի ավելի մեծ ցվիքը թույլ է տվել 31 լիտրով մեծացնել բեռնախցիկի ծավալը, որը կարելի է հասցնել 1378 լիտրի՝ ծալելով հետևի նստատեղերը: Ի դեպ, հետևի նսատեղերը ծալվում են 40:20:40 համամասնությամբ, իսկ բեռնախցիկի դւոռը առանձնանում է էլեկտրական շարժակի առկայությամբ:

Բարձր համալրումներով Kia Xceed-ը սարքավորվում է 10-25-դյույմանոց էկրանով նավիգացիոն համակարգով, պրեմիում կարգի JBL աւոդիոամակարգով՝ թվային ազդանշանի վերականգնման Clari-Fi տեխնոլոգիայով, երկգոտի կլիմատ-կոնտրոլով, տաքացվող ղեկով և դիմապակիով, առջևի նստատեղերի տաքացման և հովացման ֆունկցիայով, ինչպես նաև հետևի նստատեղերի տաքացման հնարավորությամբ: Ավտոմեքենան կարելի է սարքավորել ինտելեկտուալ քրուիզ-կոնտրոլով, բախման մասին նախազգուշացնող համակարոգվ, կայանմանն օժանդակող համակարգով, շարժման շարքի պահպանման ֆունկցիայով, ինչպես նաև հեռահար լուսավորության ադապտիվ փոխարկման ֆունկցիայով: Kia Xceed-ը համալրվում է նաև երկրորդ մակարդակի ինքնավար համակարգով և վարման ռեժիմների՝ Drive Mode Select համակարգով:

Kia Xceed-ի համար առաջարկվում է հինգ տարբեր տուրբոշարժիչ՝ երեք բենզինային և երկու դիզելային: Բենզինայիններից ամենահզորը 204 ձ.ուժ հզորությամբ 1,6 լիտր ծավալով ագրեգատն է: Դիզելայինների մեջ առանձնանում է 136 ձ.ուժ հզորությամբ տարբերակն է: 2020 թվականի սկզբին Xceed-ը կստանան նաև փափուկ հիբրիդային ագրեգատներ՝ 48 Վ հզորությամբ: Շարժիչները համակցվում են երկկցորդանի 7-աստիճան ռոբատացված փոխանցումատուփի հետ, իսկ մեկ լիտր ծավալով շարժիչը՝ միայն 6-աստիճան մեխանիկայի հետ:
Kia Xceed-ի արտադրությունը կմեկնարկի 2019թ օգոստոսից, իսկ առաջին մեքենաները հաճախորդներին կհասնեն արդեն ընթացիկ տարվա երրորդ եռասյակում: Դեռևս ահյտնի չէ՝ արդյոք ավտոմեքենան հասանելի կլինի նաև Հայաստանում: