Go to content

Նորություններ

Kia-ն պաշտոնապես ներկայացրել է Seltos քրոսովերը:
Kia-ն պաշտոնապես ներկայացրել է Seltos քրոսովերը: 21.06.2019

Նոր Kia Seltos քրոսովերի համաշխարհային նորամուտը կայացել է Դելիում: Ինչպես հաղորդում է Kia-ի մամուլի ծառայությունը՝ գլոբալ Seltos-ի համար նախատեսված է երեք շարժիչ՝ 177 ձ.ուժ հզորությամբ 1.6 T-GDI տուրբոմղիչով բենզինային ագրեգատը, 146 ձ.ուժ հզորությամբ 2-0-լիտրանոց «մթնոլորտային» տարբերակը, ինչպես նաև 1,6-լիտրանոց դիզելայինը, որը զարգացնում է 136 ձ.ուժ հզորություն:

Կախված շուկայից քրոսովերը կստանա յոթաստիճան «ռոբոտացված» 7DCT երկկցորդանի փոխանցումատուփ, կամ էլ` վեցաստիճան ավտոմատ կամ վարիատոր փոխանցումատուփեր:

Seltos-ը սարքավորվում է վարման ռեժիմների ընտրության Drive Mode Select համակարգով, որն օգնում է ադապտացնել ավտոմեքենայի հանգույցների աշխատանքը վարելաոճին և ճանապարհային պայմաններին: Արդեն բազային տարբերակում քրոսովերը հասանելի կլինի դինամիկ կայունացման համակարգով և տրեքշն-կոնտրոլ ֆունկցիայով, կառաջարկվեն նաև կայանման ցուցիչները, զառիվեր մեկնարկին օժանդակող ֆունկցիան և վթարային արգելակման համակարգը:

Բացի վերը նշված տարրերից սարքավորումների ցանկում ներառված են նաև 10,25-դյույմանոց սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգը և 8 բարձրախոսներով Bose աուդիոհամակարգը: Որոշ հավելավճարի դիմաց կարելի է նաև պատվիրել սրահի մթնոլորտային գունավոր լուսավորության Sound Mood Lighting համակարգը, որի շնորհիվ դռների պանելների մեջ տեղադրված լուսային մոդուլները կթարթեն երաժշտության ռիթմին համընթաց: