Go to content

Նորություններ

Kia Motors-ը հրապարակել է 2019թ մայիսի վաճառքների արդյունքները:
Kia Motors-ը հրապարակել է 2019թ մայիսի վաճառքների արդյունքները: 06.06.2019

Ընդհանուր վաճառքները 2019 թ մայիսին կազմել են 239,059 ավտոմեքենա: Ինչպես և նախորդ ամիսներին առավել շատ վաճառվող մոդելը Sportage քրոսովերն է՝ վաճառքների 39,421 ցուցանիշով: Վաճառված ավտոմեքենաների թվով Sportage-ին հետևում են K3 (Forte) և Rio (Pride) մոդելները՝ համապատասխանաբար 27,063 և 24,932 ցուցանիշով:

Կորեայի տարածքում ընդհանուր առմամբ իրացվել է 43,000 ավտոմեքենա: Հատկանշական է, որ արդեն 14 ամիս շարունակ Kia-ի տնային շուկայում առաջատար է Carnival (Sedona) մոդելը, որը վաճառվել է 6,109 օրինակով, իսկ փոքր մարդատար մոդելների դասում հավասարը չունի Picanto (Morning)-ը՝ 4,306 վաճառված ավտոմեքենա: Միևնույն ժամանակ Կորեայից դուրս վաճառքները նվազել են 2,2 տոկոսով, առաջին հերթին չինական շուկայում գրանցված անկման պատճառով:

Ակնկալվում է, որ Kia-ի գլոբալ ցուցանիշները մոտակա ամիսներին կրկին կցուցադրեն դրական դինամիկա՝ Telluride ամենագնացի և Seltos կոմպակտ քրոսովերի վաճառքների մեկնարկի շնորհիվ: