Go to content

Նորություններ

Kia-ն ցուցադրել է նոր քրոսովերի ինտերիերը:
Kia-ն ցուցադրել է նոր քրոսովերի ինտերիերը: 27.05.2019

Kia ընկերությունը ներկայցարել է նոր կոմպակտ քրոսովերի ինտերիերի գծանկարները: Նորույթը կհամալրվի 10,25 դյույմ անկյունագծով կենտրոնական դիսփլեյով և սրահի մթնոլորտային լուսավորման Sound Mood Lighting համակարգով:

Kia-ն նշում է, որ առջևի վահանակի, ինչպես նաև ամբողջ սրահի ձևավորումը կատարված է երիտասարդ գնորդների ճաշակին համապատասխան: Նրանց առաջին հերթին կգրավեն լրամշակման բարձրորակ նյութերը և դեկորի ոճային տարրերը, օրինակ՝ օդափոխման համակարգի դեֆլեկտորների մետաղական շեշտադրումները: Ինտերիերի անբաժանելի մաս կկազմի նաև Sound Mood Lighting համակարգը, որը թույլ է տալիս ընտրել ֆոնային լուսավորության երանգները:

Հիշեցնենք, որ արտաքինից նոր Kia քրոսովերի դիզայնը հիմնված է SP Signature կոնցեպտի վրա, որը ցուցադրվել էր այս տարի Սեուլում: Ըստ ընկերության, այդպիսի տեսք կունենան ապագա գլոբալ մոդելները, քանի որ ցուցադրական օրինակի ոճային լուծումների մեծամասնությունը այս կամ այն կերպ կփոխանցվի նաև սերիական ավտոմեքենային: