Go to content

Նորություններ

Kia-ն ցուցադրել է նոր մոդելի առաջին պատկերները:
Kia-ն ցուցադրել է նոր մոդելի առաջին պատկերները: 14.05.2019

Kia ընկերությունը հրապարակել է նոր սուբկոմպակտ քրոսովերի առաջին պատկերները, որի հանրային նորամուտը նախատեսված է այս տարվա ամռանը: Նորույթի դիզայնը հիմնված է այս տարի Սեուլի ավտոսրահում ցուցադրված Kia SP Signature մոդելի վրա: Հենց այսպիսի տեսք կունենան, ըստ ընկերության ներկայացուցիչների, ապրանքանշանի ապագա գլոբալ մոդելները: Ընդ որում կոնցեպտի ոճային լուծումների մեծ մասը տեղ կգտնի նաև սերիական տարբերակում: Նման օպցիաներից հիշատակման են արժանի LED-լուսարձակները՝ ռադիատորի վերևի հատվածով ձվող ցերեկային ընթացքի լույսերի ժապավենով, երկարացված կապոտը և արտանետման խողովակների տեսք ունեցող դեկորատիվ տարրերը՝ հետևի թափարգելի վրա:

Նոր քրոսովերը համատեղելու է «ժամանակակից դիզայնը, կոմպակտ չափսերն ու ընդարձակ սրահը»: Kia-ի դիզայներների կարծիքով հենց այս համադրությունը թույլ կտա գրավել մոդելի թիրախային խմբի ներկայացուցիչներին՝ Y-սերնդի մարդկանց կամ ինչպես նրանց այլ կերպ անվանում են՝ միլենիալնրին: