Go to content

Նորություններ

Kia Motors-ը հրապարակել է 2019թ ապրիլի վաճառքների տվյալները:
Kia Motors-ը հրապարակել է 2019թ ապրիլի վաճառքների տվյալները: 07.05.2019

Kia Motors կորպորացիան հայտարարել է, որ 2019 թ ապրիլին վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է 227 773 միավոր, ինչը 5,3%-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նախորդ ամիս Kia-ի առավել վաճառված մոդել է ճանաչվել Sportage ամենագնացը, որը գնել են 41 395 անգամ: Միևնույն ժամանակ 2019թ առաին եռամսյակում վաճառքները աճել են 0,5%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ Կորեայից դուրս վաճառքները նվազել են 2,5 տոկոսով, կազմելով 185 773 միավոր, ինչին մասամբ նպաստել է վաճառքների դանդաղումը Չինաստանուն և այլ զրագացող շուկաներում: Այստեղ էլ առաջատարը Sportage քրոսովերն է՝ 38 767 վաճառված ավտոմեքենա, որին հետևում են Rio (Pride) կոմպակտ սեդանը և K3 (Forte) մոդելը՝ համապատասխանաբար 23 372 և 18 325 վաճառված ավտոմեքենա ցուցանիշով:

Կորեայում վաճառքների ընդհանուր թիվը կազմել է 42 000 միավոր: Կանխատեսվում է, որ մոտ ամիսներին Kia-ի վաճառքները կսկսեն կրկին աճել, ինչին կնպաստեն Telluride ամենագնացի մուտքը արտասահմանյան շուկաներում, իսկ Կորեայում վաճառքների աճը կպայմանավորվի նորացված Mohave (Borrego) և K7 (Cadenza) մոդելների առկայությամբ: