Go to content

Նորություններ

Kia-ն ներկայացրել է Stinger-ի հատուկ մոդիֆիկացիա՝ դրիֆթի սիրահարների համար:
Kia-ն ներկայացրել է Stinger-ի հատուկ մոդիֆիկացիա՝ դրիֆթի սիրահարների համար: 25.04.2019

Կորեական Kia ընկերությունը ներկայացրել է Stinger մոդելի GTS հատուկ մոդիֆիկացիան՝ դրիֆթի սիրահարների համար: Նորույթը թողարկվելու է ընդամենը 800 օրինակով: Լիֆթբեքի գլխավոր առանձնահատկությունը նոր լիաքարշ համակարգն է՝ հետևի սռնիի մեխանիկական բլոկավորմամբ, որը կարող է քարշուժի մինչև 100 տոկոսը հաղորդել հետևի անիվներին:

D-AWD համակարգը սովորական տրանսմիսիայից տարբերվում է կարգոավորումներով, որոնք փոխհատուցում են առջևի և հետևի քարշակմամբ Stinger GT մոդելների վարքի տարբերությունը: Comfort ռեժինում հետևի սռնիին հաղորդվում է քարշուժի մինչև 60 տոկոսը, իսկ Sport ռեժիմում այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 80 տոկոսի: Նոր Drift ռեժիմը ենթադրում է քարշուժի ամբողջ ծավալի հաղորդումը հետևի սռնիին և ընտրված փոխանցման միաժամանակ պահպանում:

Բացի այդ Kia Stinger GTS-ը առանձնանում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի փոխանցումների փոխարկման նոր տրամաբանությամբ, ինչպես նաև կայունության վերահսկման և ղեկային կառավարման համակարգերի նոր ալգորիթմով: GTS-ը կարելի է ի սկզբանե պատվիրել միայն հետևի քարշակմամաբ: Այդ դեպքում սովորական GT մոդիֆիկացիայից այն կտարբերվի միայն արտաքին ձևավորմամբ:

Kia Stinger GTS-ն առաջարկվում է ֆիրմային Federation նարնջագույն երանգով, ածխապլաստիկից պատրաստված տարրերով, ալկանտարա կաշվով և արհեստական Chamude թավշակաշվով լրամշակված սրահով: Լիֆթբեքի սարքավորումների ցանկը ներառում է Harman/Kardon աուդիոհամակարգ և սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլ: