Go to content

Նորություններ

Kia HabaNiro կոնցեպտը կպատմի ապագայի էլեկտրական ավտոմեքենաների մասին:
Kia HabaNiro կոնցեպտը կպատմի ապագայի էլեկտրական ավտոմեքենաների մասին: 18.04.2019

Նյու-Յորքի ավտոսրահում Kia ընկերությունը ներկայացրել է էլեկտրական շարժունակությունը մարմնավորող HabaNiro քրոսովերը: Այս չորս նստատեղով կոնցեպտը՝ հինգերորդ աստիճանի ինքնավարության ավտոպիլոտով և բարձր տեխոնոլոգիական հագեցվածությամբ, ունակ է մեկ լիցքավորումով հաղթահարել գրեթե 500 կմ: Կոնցեպտը նախագծել են Kia-ի կալիֆորնիական դիզայն-ստուդիայում:

Kia-ն անվանում է այս կոնցեպտը «Ամեն ինչի ավտոմեքենա» (The Everything Car): HabaNiro-ն միայն պայմանականորեն կարելի է դասել կոմպակտ քրոսովերների սեգմենտին: Դրա նշանակությունը ավելի մեծ է՝ քաղաքային մեքենա, ամենագնաց, ճանապարհորդության համար նախատեսված փոխադրամիջոց, ինչպես նաև ժամանակակից և տեխնոլոգիապես հագեցած աշխատավայր:

Kia HabaNiro-ի երկարությունը 4430 մմ է, լայնությունը՝ 1955 մմ, իսկ բարձրությունը՝ 1600 մմ: Անվային բազան կազմում է 2830 մմ: Արտաքին չափսերով նոր կոնցեպտը զիջում է Sportage-ին: Kia-ում համոզված են, որ ապագայի ավտոմեքենան պետք է մկանուտ լինի: Այդ պատճառով HabaNiro-ն առանձնանում է լայն «կոնքերով», կարճ կախվածքներով և չափազնաց մեծ՝ 20-դյույմանոց անիվներով:

Սրահը, որտեղ կարելի է հայտնվել, բացելով «թիթեռի թև» հիշեցնող դռները, սարքավորված է չորս նստատեղով և լայն պրոյեկցիոն դիսփլեյով: Այստեղ չեք գտնի կառավարման ավանդական սարքավորումներ, իսկ ֆունկցիաներն ու մենյուի կետերը կարելի է ընտրել սենսորային կառավարմամբ ակրիլային վահանակի օգնությամբ:

Kia HabaNiro-ն սարքավորված է R.E.A.D. կամ Real-time Emotion Adaptive Driving համակարգով: Այն օգտագործում է արհեստական բանականության հնարավորությունները՝ վերլուծելու համար վարորդի էմոցիոնալ վիճակն ու նրա կարիքները: R.E.A.D.-ն, օրինակ, կարող է ավտոմատ կերպով միացնել հետին տեսադաշտի դիսփլեյը:

Քրոսովերը համալրված է նաև Perimeter Ventilation System օդափոխման համակարգով, որի առանձնահատկությունն են սրահի ողջ պարագծով ձգվող բարակ դեֆլեկտորները, ինչպես նաև սրահի ֆոնային լուսավորման Lighting Color Effect համակարգով: