Go to content

Նորություններ

Kia-ն ներկայացրել է Mohave Masterpiece և SP Signature կոնցեպտները:
Kia-ն ներկայացրել է Mohave Masterpiece և SP Signature կոնցեպտները: 05.04.2019

Մարտի 29-ից ապրիլի 7-ը Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացված ավտոսրահի շրջանակներում Kia ընկերությունը ցուցադրեց միանգամից երկու նոր ամենագնաց՝ լիաչափ Mohave Masterpiece-ը և կոմպակտ SP Signature-ը, որը ցուցադրում է ապագա սերիական մոդելի արտաքինը: Երկու ավտոմեքենաներն էլ ներկայումս ունեն կոնցեպտի կարգավիճակ, սակայն իրականացված են կորեական ապրանքանշանի դիզայնի նոր տարրերի լայն կիրառմամբ:

Kia Mohave Masterpiece նախատիպը Սեուլում նշեց իր համաշխարհային նորամուտը: Դրա օգնությամբ ընկերությունը պատմեց, թե ինչպես կարելի է նոր ոճական լուծումները ադապտացնել լիաչափ ամենագնացների սեգմենտի պահանջներին: Կոնցեպտի առաջնամասը նորովի է ընթերցում «վագրի քիթը» ֆիրմային լուծումը, ընդ որում լուսադիոդային լուսարձակները բնականորեն ինտեգրված են ռադիատորի վանդակաճաղի մեջ:

Kia SP Signature-ը նախորդ տարվա SP-ի տրամաբանական զարգացումն է, որը ապրանքային վիճակով կոչված է մրցակցել Hyundai Creta-ի հետ: Ընկերությունում նշում են, որ այս քրոսովերի ժամանակակից և վառ դիզայնը կդառնա Kia-ի գլոբալ մոդելների ոճային լոծումների հիմքը: SP Signature քրոսովերի սերիական տարբերակն ըստ ամենայնի կներկայացվի մինչև այս տարվա վերջ: