Նորություններ

Kia ընկերությունը տոնել է հերթական հաղթանակը Red Dot Awards մրցույթում՝ արժանանալով միանգամից երեք մրցանակի: Եվրոպայում վաճառվող Kia Ceed մոդելի երրորդ սերնդի ներկայացումից հետո, այս սերիայի միանգամից երեք ավտոմեքենա արժանացան լավագույն դիզայնի համար տրվող Red Dot Award մրցանակին: Խոսքը Kia Ceed, Ceed Sportswagon և ProCeed մոդելների մասին է:

Հատկանշական է, որ սա Kia-ի երկրորդ անընդմեջ եռակի հաղթանակն է դիզայներական այս մրցույթում՝ նախորդ տարի գրանցված նույնանման հաջողությունից հետո: Հիշեցնենք նաև, որ կորեաական արտադրողը 2019 թ արդեն իսկ նվաճել էր iF Design սևս երեք մրցանակ:

Այս հաջողությունը ևս մեկ անգամ ընդգծում է Kia-ի համբավը՝ որպես ավտոմոբիլային դիզայնի ոլորտի առաջատար: Այս կերպարը ձևավորվել է վերջին տասը տարիների ընթացքում Պիթեր Շրեյերի ջանքերի շնորհիվ, որը հանդիսանում է Kia Motors-ի դիզայնի գծով տնօրենն ու գլխավոր դիզայները:

Պատահական չէ, որ առաջին Red Dot Award մրցանակը մեր ապրանքանշանը ստացել է դեռևս 2009 թվականին Kia Soul-ի հեղափոխական դիզայնի համար: Այդ օրվանից ի վեր Kia-ի մոդելները արժանացել են ևս 24 Red Dot մրցանակի: