Նորություններ

Kia Motors Corporation ընկերությունը պաշտոնապես հրապարակել է 2019 թ փետրվար ամսվա վաճառքների թվերը: Հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ ամսում մարդատար և կոմերցիոն ավտոմեքենաների ընդհանուր վաճառքների թիվը կազմել է 197 647 միավոր, ինչը 0,1 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Փետրվարին առավել շատ վաճառված մոդելների ցանկը գլխավորում է Kia Sportage քրոսովերը՝ 39 844 օրինակ ցուցանիշով:

Կորեայից դուրս գտնվող շուկաներում վաճառքները աճել են 2,5 տոկոսով և կազմել 164 425 օրինակ: Միայն Sportage-ի վաճառքների աճը կազմել է 25,1 տոկոս, իսկ ընդհանուր թիվը՝ 37 630 ավտոմեքենա: Rio կոմպակտ սեդանը երկրորդն է լավագույնների ցանկում՝ 22 273 վաճառված օրինակով, իսկ երրորդ հորիզոնականում է Picanto (Morning) հեչբեքը՝ 15,089 օրինակ ցուցանիշով: