Go to content
Kia կորպորացիա

Kia կորպորացիան թողարկում է որակյալ ավտոմեքենաներ հոգով երիտասարդ մադրկանց համար: Այն հիմնադրվել է 1944 թ. և հանդիսանում է Հարավային Կորեայի ամենահին ավտոմոբիլային ձեռնարկությունը:

Ընկերությունը տեղ է զբաղեցնում համաշխարհային ավտոմոբիլաշինության առաջատարների տասնյակում:
Կորպորացիայի տասը գործարաններում, որոնք տեղակայված են աշխարհի հինգ երկներում, տարեկան արտադրվում է ավելի քան 2, 7 միլիոն ավտոմեքենա:
2014 թ. տվյալներով համաշխարհային վաճառքների ընդհանուր թիվը կազմել է 2 907 757 ավտոմեքենա, ինչև 5, 9%-ով ավելի շատ է, քան 2013 թ.-ի տվյալները:
Kia-ի դիլերական կենտրոնները գործում են աշխարհի 150 երկներում: Կորպորացիայի աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 48 000-ը, իսկ տարեկան եկամուտը ավելին է, քան 43 մլրդ դոլարը:
Kia-ն հանդիսանում է Ավստրալիայի բաց առաջնության հիմնական հովանավորն ու FIFA-ի աշխարհի գավաթի պաշտոնական ավտոմոբիլային գործընկերը:

Kia-ի եռաչափ լոգոտիպը արտացոլում է ընկերությանը բնորոշ երիտասարդությունն ու էներգիան:
Հագեցած կարմիր գույնը ասոցացվում է արևի լույսի հետ և մատնանշում է Kia-ի կենդանի, դինամիկ և կենսուրախ ոճը: Ճկուն հղկված էլիպսը խորհրդանշում է երկրագունդը և ընդգծում KIA-ի կարգավիճակը՝ որպես համաշխարհային ավտոմոբիլաշինության առաջատար խաղացողներից մեկը:

Kia-ի կարգախոսն է՝ “The Power to Surprise” ("Զարմացնելու արվետսը"), որն արտացոլում է կորպորացիայի ռազմավարության հիմունքը՝ մշտական ձգտում դեպի նորարարությունները, որն էլ իր հերթին թույլ է տալիս ստեղծել սպաոռղների սպասելիքները գերազանցող ավտոմեքենաներ:
Վերջին մի քանի տարիներին հարավկորեական ավտոմեքենաները նվաճել են Հայաստանի ավտոսիրողնեի հարգանքն ու սերը: Ապրանքանշանի ավտոմեքենաները իրենց որակի, հարմարավետության և անվտանգության շնորհիվ գրավում են ավելի շատ թվով գնորդների սրտերը:
KIA-ի մոդելային շարքը հարուստ է և բազմազան: Այն ներառում է հարմարավետ ընտանեկան ավտոմեքենաներ, երիտասարդների համար նախատեսված ոճային մեքենաներ, ինչպես նար խիստ գործնական ավտոմեքենաներ: Գնորդների ցանկությունների հանդեպ առկա ավանդական ուշադրությունը, ավոտոմոբիլային ոլորտի նորարարությունները, մոդելների ժամանակակից դիզայնը այն սկզբունքներն են, որոնց վրա հիմնվում է կորպորացիայի քաղաքականությունը: KIA-ն առաջարկում է հուսալի և ժամանակակից կորեական ավտոմեքենաներ, որոնք լավ համբավ են ձեռք բերել թե Հայաստանում, թե ողջ աշխարհում:
1944թ.-ին ընկերության հիմնադրումից հետո KIA ավտոմեքենաները մեկ անգամ չէ, որ արժանացել են հանրահայտ ավտոսցուցահանդեսների բարձր գնահատականների: Հարավկորեական ավտոմեքենաները ճանաչում են նվաճել Kia-ի առաջարկած մի քանի կարևոր գործոնների՝ հուսալիության, էլեգանտ արտաքին տեսքի, հեշտ կառավարելիության և պրոֆեսիոնալ ու մատչելի տեխսպասարկման շնորհիվ:
Կորպորացիան աշխատում է մի քանի ուղղությամբ: Առաջին հերթին, ավտոմեքենաներն անընդհատ կատարելագործվում են, որպեսզի համապատասխանեն ավտոմոբիլային անվտանգության համաշխարհային նորագույն չափորոշիչներին: Որակի մշտական վերահսկումը ապահովում է տրանսպորտային միջոցի բարձր հուսալիությունը, իսկ մեքենայի տեխզննում իրականացնող մասնագետները, արագորեն վերացնում են դրա շահագործման ընթացքում ծագած անսարքությունները:
Կորեական ավտոմեքենաները առանձնանում են ոճային արտաքինով, որի վրա տարեց տարի աշխատում են ընկերության դիզայներները: Kia-ի հայաստանյան ներկայացուցչությունը ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների, իրականացնում է զանազան ակցիաներ, մրցույթներ և այլն:
Մասնավոր և կորպորատիվ հաճախորդներին առաջարկվում են Kia ավտոմեքենաների ձեռքբերման ճկուն և առավել շահեկան պայմաններ: Ավտոմեքենաների վաճառքի գործընթացը հետզհետե հեշտանում է, ինչը նպաստում է ընկերության հաճախորդների բավարարվածության մակարդակի աճին:
Kia-ի մոդելային շարքի վերաբերյալ վերջին նորությունները կարելի է գտնել մեր պաշտոնական կայքում, իսկ դիմելով դիլերին՝ կարելի է ստանալ զանազան հարցերի պատասխաններ: Ակտիվորեն զարգանում է ընկերության հայաստանյան ներկայացուցչության էջը Ֆեյսբուք սոցիալական կայքում: Kia-ն մշտապես հաշվի է առնում հաճախորդների կարծիքներն ու ուշադրության արժանացնում նրանց ցանկություններն ու բողոքները: