ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆ
Ավտսրալիայի բաց առաջնություն
Սկսած 2002 թ.-ից Kia-ն հանդիսանում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գլխավոր հովանավորը՝ նպաստելով միջոցառման անցկացմանն ու առաջխաղացմանը: Գործընկերական հարաբերությունների առաջին իսկ օրվանից Kia-ն յուրաքանչյուր տարի 100-ից ավելին նոր ավտոմեքենա է մատակարարում առաջնության կազմակերպիչներին՝ ապահովելու համար աշխարհի լավագույն թենիսիստների, նշանակալից և պաշտոնական անձանց, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների բարձրակարգ հարմարավետությունը:
KIA՝ Ավստրալիայի բաց առաջնության գլխավոր հովանավոր
Ռաֆայել Նադալ
Kia ապրանքանշանի գլոբալ դեսպան՝ Ռաֆայել Նադալ
2004 թ.-ից սկսած աշխարհառչակ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հանդես է գալիս որպես Kia ապրանքանշանի դեսպան: Նադալն ու Kia-ն միավորվել են, որպեսզի աշխարհով մեկ տարածեն ապրանքանաշանի՝ "Զարմացնելու արվեստը" գաղափարախոսությունը:
ՖԻՖԱ
Հանդիսանալով ՖԻՖԱ-ի պաշտոնական ավտոմոբիլային գործընկեր՝ Kia-ն իր լայն մոդելային շարքից ավտոմեքենաներ է տրամադրում Ֆեդերացիային և դրա հովանու տակ անցկացվող տարբեր միջոցառումներին, ինչպես նաև մեծացնում է ապրանքանշանի ճանաչելիությունը զանազան մարքեթինգային գործողություների և մարզադաշտերում տեղադրվող գովազդի շնորհիվ:
ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա
Kia-ն՝ որպես ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հովանավոր
ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգան հանդիսանում է աշխարահում խոշորագույն մրցաշարը, որին մասնակցում են պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբներ Եվրոպայի 54 երկներից: Այն նաև հավաքում է ավելի քան 980 միլիոն հեռուստադիտողներից բաղկացած լսարան բոլոր հեռարձակող ալիքներով: Kia-ն հռչակվել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի պաշտոնական գործընկեր: Գործընկերության եռամյա պայմանագիրը ուժի մեջ է մտնում 2018/2019 մրցաշրջանից և կգործի մինչև 2021 թվականը: