Պրեմիում-կարգի աուդիոհամակարգ

Kia ավտոմեքենաների վրա տեղադրվում է JBL, harman/kardon, Bose, Krell, Lexicon ընկերությունների արտադրած պրեմիում կարգի աուդիոհամակարգեր։ Դրանց համար հասանելի է Clari-Fi տեխնոլոգիան, որի շնորհիվ բարելավվում է MP3 ֆայլերի վերարտադրության որակը և ապահովվում է առավել հստակ հնչողություն։ Համակարգերը սարքավորվում են արտաքին ուժեղացուցիչով, սաբվուֆերով և բարձրախոսների համալիրով, որոնք ապահովում են հիասքանչ ձայն սրահի ցանկացած կետում։

Ինտերիերի դինամիկ լուսավորում Mood Lamp

Դռների մակերևույթները լուսավորվում են հատուկ հանգստացնող գույներով, որոնք սահուն կերպով փոխվում են հավասար ժամանակահատվածների ընթացքում կամ թարթում են սրահում հնչող երաժշտությանը համահունչ։

Շարժական սարքերի անլար լիցքավորում

Լիցքավորե՛ք համատեղելի սմարթֆոնը՝ առանց լարեր օգտագործելու։ Պարզապես տեղադրե՛ք այն կենտրոնական բարձակին առկա հատուկ նշանով պիտակված խորշում։ Նարնջագույն լույսը նշանակում է, որ լիցքավորումը դեռ ընթացքի մեջ է, իսկ կանաչ լույսը՝ որ սարքը լիցքավորված է։

Kia մուլտիմեդիա համակարգ

Գունավոր սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգը բազում ֆունկցիաներով հագեցած ունիվերսալ համալիր է։ Համակարգը սարքավորված է արտաքին կրիչների միացման համար նախատեսված USB միակցիչով, ինչպես նաև հնարավորություն է տալիս միացնել բջջային հեռախոսները Bluetooth կապուղիով, վերարտադրել երաժշտություն և շփվել բարեկամների հետ։ Andriod Auto և Apple Carplay հարթակների շնորհիվ՝ դուք կարող եք օգտվել հեռախոսի մեջ տեղադրված մի շարք հավելվածներից, օրինակ՝ […]