Կայանատեղիից հետընթաց դուրս գալու ժամանակ նախազգուշացման համակարգ (RCCW)

Կայանատեղիից հետընթաց դուրս գալու պահին համակարգը հետևում է աջից կամ ձախից մոտեցող ավտոմեքենաներին։ Խոչընդոտ հայտնաբերելու դեպքում RCWW համակարգը ձայնային ազդանշանի, ինչպես նաև սարքավորումների վահանակին արտացոլվող տեսողական նշանով նախազգուշացնում է վարորդին։

Կույր գոտիների վերահսկման համակարգ (BCW)

Կույր գոտիների վերահսկման համակարգը ռադարների օգնությամբ հետևում է ավտոմեքենայի «կույր գոտիներին» և եթե այնտեղ հայտնաբերում է այլ ավտոմեքենա, կողային հայելու վրա արտացոլվող լուսային ազդանշանով նախազգուշացնում է վարորդին։

Շարքով երթևեկելուն օժանդակող համակարգ (LFA)

Այս համակարգը մեծ քայլ է դեպի կիսաինքնավար վարումը։ LFA համակարգը հետևում է առջևից ընթացող ավտոմեքենաների շարժմանը՝ էլ ավելի անվտանգ ու հեշտ դարձնելով մանևրումը խցանումների մեջ։ Համակարգն օգտագործում է տեսախցիկ ու ռադարներ՝ պահպանելով անվտանգ հեռավորությունն ու հետևելով գծանշմանը, որպեսզի ձեր ավտոմեքենան մշտապես գտնվի զբաղեցրած շարքի կենտրոնում։ LFA համակարգը աշխատում է 0-130 կմ/ժ արագությունների տիրույթում։

Ինտելեկտուալ քրուիզ-կոնտրոլ (SCC)

Համակարգը ներառում է ավտոմեքենայի առաջնամասում տեղադրված ռադար, որը գնահատում է առջևից ընթացող տրանսպորտային միջոցից ունեցած հեռավորությունը։ Եթե առջևից ընթացող ավտոմեքենան արագանում է, ապա Kia-ն նույնպես մեծացնում է իր արագությունը մինչև սահմանված ցուցանիշը կամ պահպանում է հնարավոր 4 հեռավորություններից մեկը։

Դիմահար բախումների կանխարգելման համակարգ (FCA)

FCA համակարգի ստանդարտ տարբերակը կարող է հայտնաբերել Kia ավտոմեքենայի առջևից շարժվող ավտոմեքենան կամ հետիոտնին։ Տեսախցիկի և ռադարի օգնությամբ համակարգը հետևում է արագությանը և տարածությանը։ Բախման վտանգ հայտնաբերելու դեպքում համակարգը նախազգուշացնում է վարորդին՝ արձակելով տեսողական ազդանշան։ Հետիոտների հայտնաբերման օպցիոնալ համակարգի առկայության դեպքում, ղեկանիվի վրա լրացուցիչ կզգաք սթափեցնող տատանում։ Եթե վարորդը չի արձագանքում, ավտոմեքենան ավտոմատ կերպով գործարկում […]