Շարժիչի հեռավար գործարկում՝ բանալուց

Եթե մեքենան գտնվում է 50 մետրից ոչ հեռու, ապա հեռավար եղանակով կարելի է գործարկել դրա շարժիչը և մինչև ընթացքը սկսելը տաքացնել կամ հովացնել ավտոմեքենայի սրահը։ Շարժիչը գործարկելու համար անհրաժեշտ է սեղմել և 2 վրկ ավելի սեղմած պահել ավտոմեքենայի բանալիի վրա առկա կոճակը։

Կուրսային կայունացման համակարգ (ECS)

Անիվների սահանցման նախանշաններ գրանցելու պահին կուրսային կայունացման համակարգը ավտոմատ կերպով գործարկում է արգելակները՝ օգնելով մնալ նախանշված ուղեգծի վրա։

Սարքավորումների վահանակ Supervision 12.3″

Ամբողջովին թվային Supervision սարքավորումների վահանակը՝ 1920×720 պիքսել տվայնությամբ և բարձր հստակությամբ ապահովում է ամբողջ տեղեկատվության հասանելիությունը, ներառյալ երթուղու նավիգացիան՝ առանց ձեզ ճանապարհից շեղելու։

Պրոյեկցիոն դիսփլեյ (HUD)

8-դյույմանոց դիսփլեյին չափերով համարժեք պատկերը արտացոլվում է դիմապակու առջև տեղադրված հատուկ էկրանի կամ, կախված մոդելից, անմիջապես դիմապակու վրա՝ թույլ տալով հետևել ավտոմեքենայի արագությանը, ընթացքի պաշարին, քրուիզ-կոնտրոլի և Drive Wise օժանդակ համակարգերի աշխատանքներին՝ առանց ճանապարհից շեղվելու։