Շարժման ռեժիմի ընտրության համակարգ Drive Mode Select

Drive Mode Select համակարգը թույլ է տալիս վայելել ընթացքը՝ սեղմելով կոճակը կամ պտտելով փոխանցման տուփի լծակի կողքի առկա լծակը (ջոյսթիքը)։ Աշխատելով փոխանցման տուփի հետ համատեղ՝ այս համակարգը բարելավում է ձեր Kia ավտոմեքենայի դինամիկ բնութագրերը, մեծացնում է արագացման ոտնակի ընկալունակությունը, ապահովում է ավելի ինտենսիվ թափառք և վազանցի պահին օպտիմալացնում է շարժիչի պտույտները։

Փոխանցման տուփի էլեկտրոնային կառավարում (Shift by Wire)

Փոխանցման տուփի աշխատանքի ռեժիմների ընտրության էլեկտորնային համակարգը օգտագործում է բացառապես էլեկտրական ազդանշաններ՝ առանց փոխարկչի և փոխանցման տուփի միջև մեխանիկական կապի։ Սա թույլ է տալիս բացառապես ջոյսթիքի օգնությամբ ավելի հարմարավետորեն և հստակ ընտրել ռեժիմները։

Kia-ի ժամանակակից լիաքարշ համակարգեր

Kia-ի ժամանակակից լիաքարշ համակարգերը տեղադրվում են ինչպես թեթև մարդատար ավտոմեքենաների (Stinger, K900), այդպես էլ քրոսովերների և ամենագնացների (Seltos, Sportage, Sorento, Mohave) վրա։ Դրանք թույլ են տալիս հաղթահարել ճանապարհային բարդ հատվածներ, ինչպես նաև ապահովում են լրացուցիչ անվտանգություն՝ սայթաքուն մակերևույթով ճանապարհներին վարելիս։ Լիաքարշ համակարգի ավտոմատ կառավարման ֆունկցիան գանահատում է ճանապարհային պայմանները, անիվների պտտման արագությունը, արագացումը, վարորդի վարելաոճը […]

Kia-ի ժամանակակից փոխանցման տուփեր

Kia ավտոմեքենաների մեծամասնությունը սարքավորվում է հիդրոմեխանիկական տիպի 6-աստիճան ավտոմատ կամ 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփերով, որոնք ապահովում են վառելիքի խնայողություն և հարմարավետ ընթացք։ Հիդրոմեխանիկական տիպի 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփը տեղադրվում է Kia հզոր շարժիչներով սարքավորված մոդելների վրա։ 8-աստիճանի փոխանցումները թույլ են տալիս ավելի արդյունավետ բաշխել ոլորող մոմենտը, ինչպես նաև ապահովել ընթացքի սահունությունն ու թափառքի ինտենսիվությունը։ DCT […]

Kia-ի ժամանակակից շարժիչներ

Kia ավտոմեքենաները սարքավորվում են տարբեր հարաչափերով առանձնացող ժամանակակից և հուսալի շարժիչներով։ Անմիջական ներարկմամբ Multi Point Injection (MPI) տեխնոլոգիայով աշխատող շարժիչները ապահովում են հուսալիությունն ու խնայողությունը։ Բաշխված ներարկմամբ Gasoline Direct Injection (GDI) տեխնոլոգիայով աշխատող շարժիչները աչքի են ընկոնւմ ավելի բարձր արդյունավետությամբ և բնապահպանական որակներով, ինչին նպաստում է վառելիքի մատակարարման ավելի հստակ աշխատող համակարգը։ GDI շարժիչները թույլ […]

Շարժիչի հեռավար գործարկում՝ բանալուց

Եթե մեքենան գտնվում է 50 մետրից ոչ հեռու, ապա հեռավար եղանակով կարելի է գործարկել դրա շարժիչը և մինչև ընթացքը սկսելը տաքացնել կամ հովացնել ավտոմեքենայի սրահը։ Շարժիչը գործարկելու համար անհրաժեշտ է սեղմել և 2 վրկ ավելի սեղմած պահել ավտոմեքենայի բանալիի վրա առկա կոճակը։

Կուրսային կայունացման համակարգ (ECS)

Անիվների սահանցման նախանշաններ գրանցելու պահին կուրսային կայունացման համակարգը ավտոմատ կերպով գործարկում է արգելակները՝ օգնելով մնալ նախանշված ուղեգծի վրա։

Սարքավորումների վահանակ Supervision 12.3″

Ամբողջովին թվային Supervision սարքավորումների վահանակը՝ 1920×720 պիքսել տվայնությամբ և բարձր հստակությամբ ապահովում է ամբողջ տեղեկատվության հասանելիությունը, ներառյալ երթուղու նավիգացիան՝ առանց ձեզ ճանապարհից շեղելու։

Պրոյեկցիոն դիսփլեյ (HUD)

8-դյույմանոց դիսփլեյին չափերով համարժեք պատկերը արտացոլվում է դիմապակու առջև տեղադրված հատուկ էկրանի կամ, կախված մոդելից, անմիջապես դիմապակու վրա՝ թույլ տալով հետևել ավտոմեքենայի արագությանը, ընթացքի պաշարին, քրուիզ-կոնտրոլի և Drive Wise օժանդակ համակարգերի աշխատանքներին՝ առանց ճանապարհից շեղվելու։