Կուրսային կայունացման համակարգ (ECS)

Անիվների սահանցման նախանշաններ գրանցելու պահին կուրսային կայունացման համակարգը ավտոմատ կերպով գործարկում է արգելակները՝ օգնելով մնալ նախանշված ուղեգծի վրա։
Առանց բանալիի մուտքի Smart Key համակարգ և շարժիչի գործարկման կոճակ

Ավտոմեքենա նստելու և նույնիսկ շարժիչը գործարկելու համար կարիք չեք ունենա փնտրել բանալին։ Բավական է այն պահել գրպանում կամ պայուսակում։
Սարքավորումների վահանակ Supervision 12.3″

Ամբողջովին թվային Supervision սարքավորումների վահանակը՝ 1920×720 պիքսել տվայնությամբ և բարձր հստակությամբ ապահովում է ամբողջ տեղեկատվության հասանելիությունը, ներառյալ երթուղու նավիգացիան՝ առանց ձեզ ճանապարհից շեղելու։
Պրոյեկցիոն դիսփլեյ (HUD)

8-դյույմանոց դիսփլեյին չափերով համարժեք պատկերը արտացոլվում է դիմապակու առջև տեղադրված հատուկ էկրանի կամ, կախված մոդելից, անմիջապես դիմապակու վրա՝ թույլ տալով հետևել ավտոմեքենայի արագությանը, ընթացքի պաշարին, քրուիզ-կոնտրոլի և Drive Wise օժանդակ համակարգերի աշխատանքներին՝ առանց ճանապարհից շեղվելու։
Շրջանածիր տեսադաշտի համակարգ (SVM)

Կայանման ժամանակ համակարգը համատեղում է ավտոմեքենայի առջևում, հետևում և կողքերից տեղադրված չորս լայնանկյուն տեսախցիկներից ստացվող տվյալները և ցուցադրում է իրական պատկերը՝ ասես ցույց տալով մեքենայի տեսքը վերևից դիտված։
Պրեմիում-կարգի աուդիոհամակարգ

Kia ավտոմեքենաների վրա տեղադրվում է JBL, harman/kardon, Bose, Krell, Lexicon ընկերությունների արտադրած պրեմիում կարգի աուդիոհամակարգեր։ Դրանց համար հասանելի է Clari-Fi տեխնոլոգիան, որի շնորհիվ բարելավվում է MP3 ֆայլերի վերարտադրության որակը և ապահովվում է առավել հստակ հնչողություն։ Համակարգերը սարքավորվում են արտաքին ուժեղացուցիչով, սաբվուֆերով և բարձրախոսների համալիրով, որոնք ապահովում են հիասքանչ ձայն սրահի ցանկացած կետում։
Ինտերիերի դինամիկ լուսավորում Mood Lamp

Դռների մակերևույթները լուսավորվում են հատուկ հանգստացնող գույներով, որոնք սահուն կերպով փոխվում են հավասար ժամանակահատվածների ընթացքում կամ թարթում են սրահում հնչող երաժշտությանը համահունչ։
Շարժական սարքերի անլար լիցքավորում

Լիցքավորե՛ք համատեղելի սմարթֆոնը՝ առանց լարեր օգտագործելու։ Պարզապես տեղադրե՛ք այն կենտրոնական բարձակին առկա հատուկ նշանով պիտակված խորշում։ Նարնջագույն լույսը նշանակում է, որ լիցքավորումը դեռ ընթացքի մեջ է, իսկ կանաչ լույսը՝ որ սարքը լիցքավորված է։
Կայանատեղիից հետընթաց դուրս գալու ժամանակ նախազգուշացման համակարգ (RCCW)

Կայանատեղիից հետընթաց դուրս գալու պահին համակարգը հետևում է աջից կամ ձախից մոտեցող ավտոմեքենաներին։ Խոչընդոտ հայտնաբերելու դեպքում RCWW համակարգը ձայնային ազդանշանի, ինչպես նաև սարքավորումների վահանակին արտացոլվող տեսողական նշանով նախազգուշացնում է վարորդին։
Կույր գոտիների վերահսկման համակարգ (BCW)

Կույր գոտիների վերահսկման համակարգը ռադարների օգնությամբ հետևում է ավտոմեքենայի «կույր գոտիներին» և եթե այնտեղ հայտնաբերում է այլ ավտոմեքենա, կողային հայելու վրա արտացոլվող լուսային ազդանշանով նախազգուշացնում է վարորդին։