27 սեպտեմբեր, Երևան – Հայաստանում Kia ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Կապիտալ Մոթորս» ընկերությունը հայտնում է, որ մեկնարկել են նորացված Kia Cerato սեդանի վաճառքները։
Cerato-ն գլոբալ մոդել է, որը կայուն կերպով տեղ է զբաղեցնում Kia-ի համաշխարհային վաճառքների թոփ 5-ում և տարբեր շուկաներում հայտնի է նաև Kia K3 կամ Kia Forte անվանումներով։ Հաճախորդները ավանդաբար բարձր են գնահատում այս ավտոմեքենայի էներգակլանող կախոցի առավելությունները, օրինակելի կառավարելիությունը և դինամիկան։ Ներկայիս չորրորդ սերունդը շուկա հանվելու պահին առաջարկում էր այս սեգմենտի առավել տեխնոլոգիական լուծումները և շատ առումներով ծառայում՝ որպես չափորոշիչ։
Չորրորդ սերնդի Cerato-ն ի սկզբանե առաջարկեց «խելացի ավտոմոբիլային կենսակերպի» կշռադատված գաղափարախոսությունը։ 2021 թվականի թարմացումը ևս մեկ շեշտադրում ավելացրեց՝ հաստատելով, որ Kia ավտոմեքենաները ձգտում են ոգեշնչել սեփականատերերին՝ օգնելով նրանց առավելագույնս իրականացանել երազանքներն ու ստեղծագործական պոտենցիալը։ Թարմացման կոնցեպցիայի հիմքում ընկած են երեք գաղափարներ՝ ավելի թարմ դիզայն, անվտանգության առաջադեմ համակարգեր և տեղեկատվական-ժամանցային լայն հնարավորություններ։
Նորացված Kia Cerato-ն ստացել է ավելի նրբագեղ, համարձակ և դինամիկ կերպար՝ բրենդի դիզայնի՝ «Հակասությունների միասնություն» նոր փիլիսոփայության շրջանակներում։ Թարմացվել են առջևի և հետևի լուսարձակները, ռադիատորի ճաղավանդակը։ Առջևի թափարգելը դարձել է ավելի ռելիեֆային և սահուն՝ ստանալով սպորտային արտաքին։ Ստորին օդակլանիչի կողային սեկցիաները մեքենայի արտաքինին հաղորդում են դինամիկա՝ հիշեցնելով արագընթաց նավի «ստորջրյա թևեր»։ Հետարքրքիր դիզայներական լուծումներով են առանձնանում նաև հակամառախուղային լուսարձակները, որոնք, ասես, լուսավորում են այդ «ստորջրյա թևերը»։
Հայաստանում Kia Cerato-ն հասանելի կլինի առավել տպավորիչ մոդիֆիկացիաներով, այդ թվում՝ սպորտային GT-Line դիզայն-փաթեթով։ Այս տարբերակում ռադիատորի ճաղավանդակն ու առջևի թափարգելը ստացել են տպավորիչ կարմիր ներդիրներ, իսկ շեմքերի վերդիրները, արտաքին հայելիները և բեռնախցիկի սփոյլերը՝ սև սնդուսափայլ լրամշակում։ Cerato GT-Line- ը սարքավորվում է հուսալի և արդյունավետ երկլիտրանոց բենզինային շարժիչով, որը զարգացնում է 150 ձիաուժ հզորություն և 190 Նմ ոլորող մոմենտ ու համակցվում է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ։
Կոմպակտ սեդանների դասում ներկայացված Cerato-ի հիմնական առավելություններից մեկը համարվում է բազային տարբերակի բարձր հագեցվածությունը։ Cerato GT-Line-ի համալրումը էլ ավելի հարուստ է։
Ամբողջ օպտիկան՝ հիմնական և հակամառախուղային լուսարձակները, հետևի լապտերները, ցերեկային ընթացքի կրակները, իրականացված են լուսադիոդային (LED) տեխնոլոգիայով։ Անվտանգության համակարգերի ցանկը ներառում է արգելակների հակաբլոկավորման համակարգ (ABS), ակտիվ կառավարման ֆիրմային համակարգ (VSM), զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգ (НАС), վթարային արգելակման ֆունկցիա (BAS), անվադողերում ճնշման վերահսկման համակարգ (TPMS), հետևի շարքում ուղևորների մասին հիշեցնող ֆունկցիա (ROA)։ Տեղադրվում է նաև արտակարգ իրավիճակներում վթարակային կապի ԷՌԱ-ԳԼՈՆԱՍ համակարգ։ Սեդանը համալրված է անվտանգության վեց բարձիկով՝ երկուսը դիմային, երկուսը կողային և սրահի ողջ երկայնքով ձգվող երկու վարագուրաձև։ Տեղադրված է իմոբիլայզեր, ինչպես նաև նախատեսված է կենտրոնական փականի հեռակառավարում։
Հարուստ է նաև հարմարավետության օպցիաների ցանկը։ Ղեկասյան դիրքը կարգավորվում է ըստ թռիչքի և բարձրության, տեղադրված է բազմաֆունկցիոնալ (GT-Line փաթեթում նաև օրիգինալ սպորտային տեսք ունեցող) ղեկանիվ, նախատեսված է վարորդական նստատեղի կարգավորում ըստ բարձրության։ Արտաքին հայելիները տաքացվում են և ունեն էլեկտրական կառավարում։ Առկա են հետին տեսադաշտի տեսախցիկը, լույսի ցուցիչը, առջևի և հետևի կայնաման ցուցիչները։ Ինչպես առջևի, այդպես էլ հետևի պատուհանների ապակիները էլեկտրակակառավարվող են։ Ներսրահային հայելին իրականացված է «էլեկտրաքրոմատիկ տեխնոլոգիայով»՝ առաջարկելով ինքնամգեցման հնարավորություն։
Kia Cerato-ն սարքավորվում է երկգոտի կլիմատ-կոնտրոլ համակարգով, քրուիզ-կոնտրոլ համակարգով, առանց բանալիի մուտքի Smart Key համակարգով, որը թույլ է տալիս նաև գործարկել շարժիչը կոճակի օգնությամբ, ինչպես նաև բեռնախցիկի բացման ինտելեկտուալ համակարգով։ «Տաք օպցիաներ» ֆիրմային փաթեթը ներառում է առջևի և հետևի նստատեղերի տաքացում, ապակու ողողիչների ջարմուղների տաքացում, ղեկանիվի տաքացում։
Կատարելագործված կողային օժանդակմամբ առջևի սպորտային նստատեղերը (GT-Line փաթեթում) կաշեպատ են։ Կաշեպատում է նախատեսված նաև ղեկանիվի և փոխանցումատուփի լծակի համար։ Հետևի նստատեղերի թիկնակները կարելի է ծալել 60/40 համամասնությամբ։ GT-Line փաթեթը ներառում է նաև այնպիսի օպցիաներ, ինչպիսին են փոխանցումների փոխարկման ենթաղեկանին “թերթիկները”, ոտնակների մետաղական վերդիրները և առաստաղի սև գործվածքային լրամաշակումը։
Ժամանակակից գերտեխնոլոգիական օպցիաների թվում են սարքավորւմների Supervision վահանակը՝ TFT 4.2-դյույմանոց դիսփլեյով, մուլտիմեդիա համակարգը՝ 8-դյույմանոց էկրանով և Apple Carplay/Android Auto ծրագրերի համատեղելիությամբ, Bluetooth կապուղին, ինչպես նաև սմարթֆոնի անլար լիցքավորման մոդուլը։ Kia Cerato-ի GT-Line մոդիֆիկացիան սարքավորվում է օրիգինալ դիզայնի 17-դյույմանոց անվասկավառակներով և 225/45 R17 չափսի անվադողերով։ Կոմպլեկտը ներառում է նաև լիաչափ պահեստային անիվը։ Ավտոմեքենան առաջարկվում է 14-16 մլն դրամով՝ կախված համալրումից։