Հայաստանում մեկնարկել են նոր սերնդի Kia Sportage-ի վաճառքները

20.09.2022

20․09.2022 թ., Երևան — Kia ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Կապիտալ Մոթորս» ընկերությունը, հայտնւմ է, որ մեկնարկել են հինգերորդ սերնդի Kia Sportage քրոսովերի վաճառքները։ Ավտոմեքենայի արժեքը, կախված համալրումից, սկսվում է 15 000 000 ՀՀ դրամից։

 

Նոր Kia Sportage՝ ապրանքանշանի հիմքում ընկած առաջատարության խորհրդանիշ

 

Sportage-ը Kia ապրանքանշանի համաշխարհային բեսթսելերն է։ Լայն հանրությանը Kia Sportage-ը առաջին անգամ ներկայացվել է 1991 թվականին, Տոկիոյի ավտոսահում՝ առաջարկելով այն ժամանակվա համար նոր «քաղաքային քրոսովերի» գաղափարը։ Մոդելի պատմության առաջին 25 տարվա ընթացքում Sportage-ը փոխել է չորս սերունդ, իսկ վաճառքի ընդհանուր ծավալը գերազանցել է 5 միլիոն օրինակը։ Առավել սիրված էր չորրորդ սերնդի մեքենան, որի վաճառքները 2021 թվականի դրությամբ հատեցին 2,5 միլիոն օրինակի շեմը։ Այս հաջողությունը զգալիորեն պայմանավորված է մշտական կատարելագործման գաղափարով։ Եվ այսօր, Kia-ի տրանսֆորմացիայի ժամանակահատվածում, Sportage-ի հինգերորդ սերունդը կրկին ցուցադրում է այն նորարարականությունը, որը նոր մակարդակի է հանում արդեն կերպարանափոխված ապրանքանշանը։

Նոր Sportage-ի հիմքում ընկած է առավել ժամանակակից N3 հենահարթակը, որը օգտագործվում է մակնիշի էլ ավելի խոշոր ավտոմեքենաների արտադրությունում։ Մոդելի նախագծման աշխատանքները համատեղ իրականացրել են Կորեայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Չինաստանի դիզայներական կենտրոնները։ Այս քրոսովերը մակնիշի առաջին մոդելներից է, որը ցուցադրում է Kia-ի նոր դիզայնի փիլիսոփայությունը՝ «Հակասությունների միասնություն»։ Այն ավելի մեծ, ավելի ընդարձակ և ավելի ժամանակակից է, քան հիմնական մրցակիցները։

 

 

Առաջին անգամ մոդելի պատմության մեջ Sportage-ը տարբեր շուկաներում առաջարկվում է տարբեր անվային բազայով։ Հայաստանի շուկայում հասանելի կլինի նաև երկարացված, այն է՝ 2755 մմ անվային բազայով մոդիֆիկացիան։ 85 մմ ավելի երկար անվային բազայով ավտոմեքենայի ընդհանուր երկարությունը աճել է 175 մմ և այժմ կազմում է 4660 մմ։ Սրան զուգահեռ ավելի ընդարձակ է դարձել սրահն ու ընդլայնվել է բեռնախցիկի օգտակար ծավալը, ինչը հանդիսանում է նոր Kia Sportage-ի մրցակցային առավելություններից մեկը։

Քրոսովերի արտաքինը համարձակ է, ժամանակակից և ներդաշնակ։ Կերպարի զգայականությունը ստեղծվում է ընթացային կրակների՝ բումերանգ հիշեցնող ֆուտուրիստական ձևի, ռադիատորի ճաղավանդակի բարդ գրաֆիկայի և մաքուր ռելիեֆային մակերևույթների շնորհիվ։ Քրոսովերի ինտերիերը համատեղում է պրեմիում կարգի որակը, վարորդի հարմարավետությունն ապահովող դիզայնը և ուղևորների համար նախատեսված մեծ տարածությունը։

 

 

Հայաստանյան շուկայում Kia Sportage-ի մոդիֆիկացիան։

Հայաստանում հաճախորդներին առաջարկվում է Kia Sportage-ի առավել հզոր տարբերակը՝ 2,5-լիտրանոց (195 ձ․ուժ) բեզնինային շարժիչով, 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և լիաքարշ համակարգով։

Kia Sportage 2.5 AWD մոդիֆիկացիայի ռադիատորի ճաղավանդակն ու տանիքի ռեյլինգները առանձանանում են սև լրամշակմամբ։ Կողային հայելիները իրականացված են թափքի գույնով։ Մեքենան սարքավորվում է օրիգինալ դիզայնով առանձնացող 17-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներով։

Նստատեղերը պաստառապատված են սև գործվածքով, իսկ բազմաֆունկցիոնալ ղեկն ու փոխանցումատուփի լծակը կաշեպատ են։ Հետևի նստատեղերի թիկնակները կարելի է կարգավորել ըստ թեքման անկյան կամ ծալել 60/40 համամասնությամբ։

 

 

Քրոսովերը սարքավորված է լուսադիոդային հիմնական և հակամառախուղային լուսարձակներով, ինչպես նաև ցերեկային ընթացքի կրակներով։ Անվտանգության համակարգերի ցանկը ներառում է արգելակների հակաբլոկավորման համակարգը (ABS) և կայունացման համակարգը (ESC), որոնք համաձայնեցված աշխատում են ակտիվ կառավարման համակարգի (VSM) հրահանգների համաձայն։ Բացի այդ, հասանելի էն զառիվեր մեկնարկին (НАС) և զառիվայր շարժմանն (DBC) օժանդակող ֆունկցիաներն ու անվադողերում ճնշման վերահսկման համակարգը (TPMS)։ Ավտոմեքենայում տեղադրված են վթարային կապի ЭРА-ГЛОНАСС համակարգ, լույսի ցուցիչ, առջևի և հետևի կայանման ցուցիչներ։ Բազային համալրումը ներառում է անվտանգության 6 բարձիկ՝ երկու դիմային, երկու կողային և երկու վարագուրաձև՝ սրահի ողջ երկայնքով։ Հետևի շարքում առկա է մանկական նստատեղերի համար նախատեսված ISOFIX ամրան։ Նախատեսված են նաև իմոբիլայզեր, կենտրոնական փականի հեռակառավարում բանալիից և դռների փականների ավտոմատ բլոկավորում շարժման մեկնարկի պահին։

 

 

Kia-ի՝ «Տաք օպցիաներ» ֆիրմային փաթեթը ներառում է ղեկանիվի, առջևի և հետևի նստատեղերի, ինչպես նաև արտաքին հայելիների տաքացում։ Ավտոմեքենան սարքավորվում է քրուիզ-կոնտրոլով և երկգոտի կլիմատ-կոնտրոլ համակարգով։ Երկրորդ շարքի ուղևորների համար նախատեսված են օդափոխման և տաքացման հնարավորություններ։ Ղեկանիվի դիրքը կարգավորվում է ըստ թռիչքի և բարձրության։ Բոլոր պատուհանների ապակիները էլեկտրակառավարվող են։ Էլեկտրական եղանակով կառավարվում և ծալվում են նաև կողային հայելիները։

Նոր Kia Sportage-ը սարքավորվում է ժամանակակից մուլտիմեդիա համակարգով՝ RDS-ռադիոընդունիչով, МР3 համատեղելիությամբ, USB-մուտքով, Bluetooth կապուղով՝ նախատեսված սմարթֆոնի միակցման համար, ինչպես նաև վեց բարձրախոսով։ Կենտրոնական բարձակի մեջ ներկառուցված մեկ այլ USB-մուտքը նախատեսված է շարժական սարքերի լիցքավորման համար։ Կայանումն ու մանևրումը հեշտացենլուն նպաստում է հետին տեսադաշտի տեսախցիկը, որից ստացվող պատկերը և դինամիկ ուղղորդող գծերը արտացոլվում են մուլտիմեդիա համակարգի էկրանին։

 

 

Վերջին նորությունները