Լիովին նոր Kia EV6-ը հաղթող է ճանաճվել Եվրոպայի տարվա ավտոմեքենա (COTY) ամենամյա մրցույթում։ Նորարարական էլեկտրական քրոսովերը հավաքեց միավորների մեծամասնությունը։ Քվեարկությանը մասնակցեցին ավելի քան 60 լրագրող՝ Եվրոպայի 23 երկների առաջատար ավտոմոբիլային հանդեսներից։
Kia EV6-ը ի սկզբանե ներառած էր բարձրագույն մրցանակին հավակնող և 2021 թվականին թողարկած վաթսուն մոդելների ցանկում։ Նոյեմբերին մրցույթի ժյուրին կրճատեց ցանկը մինչև 7 մոդելից բաղակացած շորթ-լիստ, որոնցից վեցը էլեկտրական էին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է էլեկտրամոբիլների կարևորությունը սպառողների համար։ Եվրոպայում 2022 թվականի Տարվա ավտոմեքենա տիտղոսի հավակնորդների վերջնական ցանկում բացի EV6-ից ընդգրկված էին Hyundai IONIQ 5, Ford Mustang Mach-E, Škoda Enyaq iV, Cupra Born, Renault Mégane E-Tech և Peugeot 308 մոդելները։
Kia Europe-ի նախագահ Ջեյսոն Չոն այսպես մեկնաբանեց հաղթանակը․ «Մեզ համար մեծ պատիվ է՝ EV6 մոդելի շնորհիվ դառնալ 2022 թվականի լավագույն ավտոմեքենան Եվրոպայում։ Ընդհանրապես սա առաջին Kia մոդելն է, որ արժանացել է այս հեղինակավոր մրցանակին։ EV6-ը իրոք նշանակալից մոդել է, որն ի սկզբանե նախագծվել էր էլեկտրամոբիլները գրավիչ, հարմարավետ և մատչելի դարձնելու մտքով։ Այն համատեղում է ընթացքի իրական տպավորիչ պաշար, գերարագ լիցքավորման հնարավորություն, ընդարձակ և տեխնոլոգիապես հագեցած սրահ ու պարգևում է վարման իրական հաճույք»։