Arm Eng
KIA MOTORS–Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հարկ է նշել, որ KIA Motors Armenia-ն դարձավ KIA-ի այդ մեծ ընտանիքի լիիրավ անդամը 2006 թ.-ի փետրվարի 2-ին, և երկու տարի անց KIA Motors-ի կողմից հայաստանյան գործընկերոջը շնորհվեց բացառիկ դիստրիբյուտորի կարգավիճակ: Մենք հպարտ ենք հայտարարել, որ հայաստանյան շուկայում ի վիճակի ենք ներկայացնել զուտ մայր գործարանի արտադրանքը և տրամադրել գործարանային երաշխիք: Ինչպես նաև ուրախ ենք, որ կարողանում ենք աշխատել պարզ ու ազնիվ ոճով բոլոր մեր հաճախորդների հետ: ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
KIA MOTORS WORLDWIDE

Այսօր KIA-ն հանդիսանում է ավտոարդյունաբերության առաջատար ներկայացուցիչներից մեկը իր մոդելային շարքով, որոնք պաշտոնապես վաճառվում են ավելի քան 179 դիստրիբյուտորների և 3300 դիլերնելի ցանցի միջոցով աշխարհով մեկ: Մոտ 32000 աշխատակից ունի KIA MOTORS-ը Կորեայի գործարաններում աշխատող: www.kia-motors.com
KIA-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իր պատմության ամենասկզբի օրերից KIA-ն ճանաչված է եղել որպես հեծանվի արտադող Կորեայի Սեուլ քաղաքի արվարձաններից մեկում: Այնուհետև այս ընկերությունը աճեց ու դարձավ Կորեայի առաջին ավտոարդյունաբերության ներկայացուցիչը: Անցած վեց տասնամյակների ընթացքում KIA-ն դարձավ Կորեայի ավտոարդյունաբերության հիմնաքարերից մեկը, իչպես նաև նա առաջինն էր, որ սկսեց արտահանել իր արտադրանքը:
KIA բառը առաջացել է Չինական "կի" -դուրս եկած և "ա" Ասիա բառերից, որը միասին նշանակում է դուրս եկած Ասիայից:
























